Քեզ ծանո՞թ է աստվածաշնչյան այս հատվածը: Սա Աստվածաշնչի ամենակենտրոնական խոսքերից մեկն է․
«Դուք նախ Աստծու արքայությունն ու Նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի» (Մատթեոս 6.33):
Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ է այս հատվածը բնութագրվում որպես ամենակենտրոնականներից մեկը։
Որովհետև այն ճիշտ հակառակն է այն ամենի, ինչը մենք ամեն օր լսում ենք մեր շուրջբոլորը, երբ այս կյանքի ամենակարևոր բանը ասես հենց միայն գումար վաստակելը լինի: Մենք երբեմն ինքներս էլ մեզ ենք համոզում. «Ես, իրոք, կարիք ունեմ գումարի, որպեսզի վճարումներ կատարեմ, կարիք ունեմ ավելին վաստակելու, որպեսզի ընտանիքիս ու ինձ համար հագուստ գնեմ և այլն…»։
Այսպիսով, մեր ամենամեծ անհանգստությունը այլևս ոչ թե Աստծո Արքայությունն է լինում, այլ մեր ապրուստի հոգսերը: Այնինչ, Տեր Հիսուսն ասում էր, որ պետք չէ հոգս անել մեր կյանքերի համար, և սիրով հիշեցնում է մեզ, որ մեր Երկնային Հայրը հոգ է տանում այդ ամենի համար, իսկ մեր բաժինը նրանում է, որ կարողանանք սերտորեն կապված մնալ Իր հետ:
Արքայությունը փնտրելը Աստծո հետ քո հարաբերությունները դարձնում են առաջնահերթություն:
Սիրելի բարեկամ, ե՛կ հավատանք, որ թե՛ իմ պարագայում և թե՛ քո, ամեն բան կարգավորվելու է և ամեն բան իր տեղ է ընկնելու:
Մի´ վախեցիր լինել արտասովոր կամ հոսանքին հակառակ գնացող մեկը: Քո առաջնային մտահոգությունը պետք է լինի ո՛չ թե այն, թե ինչպես ես ապրելու տվյալ օրը, այլ թե ինչպիսի՞ն է հարաբերությունդ Տեր Աստծո հետ և, որ ամենակարևորն է, թե արդյոք համոզվա՞ծ ես, որ այդ հարաբերությունը իրական է, առողջ ու խորը, ինչպես քո հավատի ու ապաշխարության սկզբնական ժամանակահատվածում էր: Իսկ մնացածի մասին հոգս մի՛ արա։ Դրանք կտրվեն քեզ, ինչպես որ Աստծո Խոսքն է վստահեցում:
«Դուք նախ Աստծու արքայությունն ու Նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի» (Մատթեոս 6.33):
Ե՛կ աղոթենք միասին. «Հա՛յր, շնորհակալ եմ, որ հիշեցնում ես ինձ, որ ամեն բանից առաջ Քո Արքայությունը փնտրեմ, որ դա՛ է իմ կյանքի ամենակարևոր փափագը: Ես գերադասում եմ Քո Արքայությունն ամեն ինչից ու ցանկացած մեկից` իմ կյանքից, իմ հարաբերություններից, իմ ֆինանսներից․․․ ամեն ինչից: Ես հավատում եմ Քո Խոսքին, որովհետև Դո՛ւ ես ասել, որ եթե նախ Քո կամքը փնտրենք, ապա մնացած ամեն բան կտրվի ինձ: Աղոթում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամեն»։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը