20210504195611_May26

Գլխավոր | Հրաշքներ | Բարության անհաղթահարելի ուժը…

Բարության անհաղթահարելի ուժը…

Ուզու՞մ եք մյուսների հանդեպ լինել բարի, բարյացակամ ու առատաձեռն։ Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչպես անել դա:

Եկեք մի փոքր անդրադարձ կատարենք բառի ստուգաբանությանը: Բարյացակամություն բառը երկու արմատ ունի՝ բարի և կամենալ: Բարյացակամությունը մյուսների հանդեպ կամավոր կերպով բարին գործելու փափագն է, բարին գործելու կամքը, ուրիշներին օրհնելն ու քաջալերելը: 

Արտասահմանում ապրող մի հովիվ մի անգամ պատմում էր, որ որոշ հավատացյալներ ցանկություն են ունեցել նամակ գրել ոստիկաններին ու ասել, որ շնորհակալ են նրանց, իրենց արած գործի համար և որ երախտապարտ են նրանց: Դա բավականին շատ էր հուզել ոստիկանապետին: Նա չէր հասկացել ոստիկանների հանդեպ սիրո այս դրսևորումը և ասել էր. «Մեզ ամեն օր անպատվում են: Երբեք չենք հանդիպել մեզ քաջալերող մարդկանց` հատկապես մեր գործունեության հետ կապված հարցերում»:

Աստվածաշնչում` Եփեսացիս 5․9 խոսքում կարդում ենք.

«․․․որովհետև Հոգու պտուղը ամեն բարության, արդարության և ճշմարտության մեջ է»:

Բարի գործերը խոսուն են, իրավիճակ են փոխում: Դա մի բան է, որ մեզնից յուրաքանչյուրը կարող է անել: Սիրելի բարեկամ, դու կանչված ես օրհնության անոթ լինելու համար: Մի՛ վարանիր օգտվել առիթից և առանձնահատուկ  բարի գործեր գործել այսօր: 

 Ի՞նչ կարող ես դու այսօր անել.

·         Հպվել մարդկանց սրտերին այնպես, ինչպես Աստված է դա անում՝ սիրով ու հարգանքով։

·         Խոսել այնպես, ինչպես Աստված է խոսում՝ պարզ ու զորեղ։

·         Քայլել քո ընթացքն այնպես, ինչպես Աստված է քայլում՝ ուժեղ և վստահ։

·         Սիրել դիմացինիդ այնպես, ինչպես Աստված է սիրում՝ առանց պայմանների ու սահմանների։

Արդյո՞ք նման խոնարհությունն ունենալը հնարավոր է: Անկասկած` այո՛: Սակայն միմիայն Սուրբ Հոգու օգնությամբ: Նա լցնում է քեզ, ուղղորդում, խոսում է քեզ հետ և տանում է այն ուղղությամբ, որի կարիքը ունես: 

Եվ հենց սա՛ է աստվածային լեցունությունը՝ երբ մենք ուրիշների հանդեպ բարին ենք գործում, մենք մտնում ենք մեր իրական առաքելության մեջ:

Ե՛կ միասին ցնծանք այսօր՝ հիշելով, թե որքա՜ն բարի է եղել Տերը մեր հանդեպ, և մենք էլ բարի ու ներող, օգնուղ ու կարեկից լինենք մեզ այսօր հանդիպած բարի ու ոչ այնքան բարի մարդկանց հանդեպ։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: