Ամբողջ աշխարհով մեկ բազմաթիվ մարդիկ փնտրում են երջանկության գաղտնիքը՝ «կախարդական մի փայտիկ», որի մեկ հպումը բավարար կլինի երջանիկ կյանք ունենալու համար: Եվ քանի որ նրանք դա, բնականաբար, չեն գտնում, հակադեպրեսանտ դեղերի վաճառքը գնալով աճ է արձանագրում, աճում է նաև ինքնասպանությունների մակարդակը և անգամ բավականին նորմալ կյանքով ապրող մարդիկ իրենց ավելի քան դժբախտ են զգում:
Աստվածաշնչում կարդում ենք, «Դու ճանաչեցնում ես ինձ կյանքի ճանապարհը. Քո առաջ ուրախությունների լիություն կա, և Քո աջ կողմը՝ քաղցրություններ՝ հավիտյան» (Սաղմոս 16.11):
«․․․մի՛ տրտմեք, որովհետև Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է» (Նեեմիա 8.10)։
Այսօր ես մե՜ծ հույս ունեմ, որ դու գիտակցում ես, որ երջանկությունը մի անձի մեջ է, Ում անունն է Հիսուս Քրիստոսի:
Տեր Հիսուսի առաջին ուսուցմանը հաճախ տալիս են «Լեռան Քարոզ» կամ «Երանիներ» անվանումը։ Այդ ուսուցման մեջ Տերը 9 կարևորագույն սկզբունք է փոխանցում օրհնված կամ երջանիկ կյանք ապրելու համար: Այո՛, «երանի՜» բառը 9 անգամ օգտագործում է Իր առաջին քարոզի առաջին նախադասությունների մեջ:
Սիրելի բարեկամ, Տեր Հիսուսն է երջանկության ճանապարհը։ Նա է այն ճշմարտությունը, որին հավատում ես, և այն կյանքը, որը լցնում է քո էությունը: Երբ Աստված լցվում է քո մեջ, դու լեցունության հետ միասին ընդունում ես նաև Նրա զորությունը, սերն ու իմաստությունը: Այդ ժամանակ ոչ մի իրավիճակ չի կարող քեզ կանգնեցնել կամ խոչընդոտել քո առաջընթացը, որովհետև Տեր Հիսուսը` երջանկության աղբյուրը, ապրում է քո մեջ:
Խորհուրդ եմ տալիս պարզապես հավատքով ու խոնարհությամբ ընթերցել Տեր Հիսուսի այս խոսքերը․ «Եթե մեկն Ինձ սիրում է, Իմ խոսքը կպահի։ Եվ Իմ Հայրը կսիրի նրան, և նրա մոտ կգանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ» Հովհաննես 14․23
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը