«Հիրավի, Նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց։ Մենք Նրան համարում էինք պատուհասված, Աստծուց հարվածված և տանջված։ Բայց Նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, Նրա վրա ընկավ, և Նրա վերքերով մենք բժշկվեցինք» (Եսայի 53․4-5)։
Այս հատվածում նշված վշտերն ու ցավերն ուղղակիորեն կապ ունեն հիվանդությունների հետ: Նա մեր վշտերը կրեց: Տեր Հիսուսը դրանք վերցրեց, իսկ մենք կարծում էինք, թե Աստված էր Նրան պատժում: Տեր Հիսուսը կրել է քո վշտերը, սիրելի *|FNAME|*, քո ցավերն ու տկարությունները: Նա վերքեր կրեց և բազմաթիվ հարվածներ ստացավ իմ և քո գործած մեղքերի ու հանցանքների համար: Նա լիովին վճարել է իմ և քո մեղքերի ներման գինը:
Վերը բերված աստվածաշնչյան հատվածը մեծ կարևորություն ունի, որովհետև խաչի կատարվածն ուղղակիորեն կապվում է մեր մեղքերի մահաբեր հետևանանքերի վերացման հետ. «․․․և Նրա վերքերով մենք բժշկված ենք»:
Այն ներառում է նաև մեր մեղքերի ներումն ու մեր ներքին զգացմունքային խնդիրների լուծումը: «Նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, Նրա վրա ընկավ»:
Դու կարող ես ընդունել Տեր Աստծո խաղաղությունը, որովհետև Տեր Հիսուսը ամբողջությամբ վճարել է քո փոխարեն: Քանի որ Նա բարձրացավ խաչն ու մահացավ՝ կրելով քո ցավերն ու անօրինությունները, ապա դու հիմք ունես ցանկացած խնդրի պարագայում Աստծուց բժշկություն ակնկալելու համար՝ ներառյալ մեղքերի ներումը և հոգու բժշկությունը:
Աստծո համար թանկ ու սիրելի *|FNAME|*, եթե հավատում ես, որ Տեր Հիսուս Քո մեղքերի համար վճարել է խաչի վրա, ապա չես կարող անհավատությամբ վերաբելվել «․․․և Նրա վերքերով մենք բժշկված ենք» խոսքերին։
Իսկ ինչո՞ւ չաղոթենք միասին այս աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, ես հավատում եմ, որ մեղավոր մարդ եմ և մեղքերի ներման կարիք ունեմ։ Հավատում եմ Աստվածաշնչի գրած ճշմարտությանը, որ Դու իմ մեղքերի համար կրեցիր խաչի տանջանքներն ու չարչարանքները։ Դու վճարեցիր իմ ներման գինը։ Եվ այդ գինը ներառում էր նաև իմ ցավերից, վշտերից ու հիվանդություններից ազատագրման ու բժշկության գինը։ Ես հավատում եմ, Տե՛ր, որ Դու նաև ինձ համար բժշկություն ես ապահովել խաչի վրա կրած Քո վերքերով։ Ես հավատում եմ Քեզ, Տե՛ր, և խնդրում եմ, որպեսզի բժշկես ինձ իմ հիվանդություններից ու ազատագրես ինձ իմ կապանքներից։ Շնորհակալ եմ, իմ բարի և բժշկող Տեր։ Աղոթում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամե՛ն»։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը