Սիրելի բարեկամ, իսկ դու գիտե՞ս «Եհովա Ռաֆա» անվան իմաստը: Այն նշանակում է «Տերը, Ով բժշկում է»: Աստվածաշնչի Ելից գրքի 15․22-27 հատվածում Աստված ուխտ է անում Իր ժողովրդի հետ, որոնց հենց նոր էր ազատագրել Եգիպտոսի գերությունից․
«Եթե ուշադիր լսես քո Տեր Աստծու ձայնը, անես այն, ինչ ուղիղ է Նրա աչքին, և հնազանդվես Նրա պատվիրաններին, պահես նրա բոլոր կանոնները, քեզ վրա չեմ բերի այն հիվանդություններից, որոնք բերեցի եգիպտացիների վրա, որովհետև Ես եմ Տերը՝ քո բժիշկը»։
Տերն Իրեն հայտնում է Իր ժողովրդին որպես Եհովա Ռաֆա՝ Տերը, Ով բժշկում է: Նա անում է դա փոխադարձ հավատարմության ուխտի միջոցով: Աստվածաշնչյան շատ հատվածներ են նկարագրում Աստծո և Նրա ժողովրդի միջև այս կարևոր հարաբերությունը։ Դրա օրինակներից է Ելից 23․25 խոսքում նկարագրված խոստումը.
«Պաշտե՛ք ձեր Տեր Աստծուն, և նա կօրհնի քո հացն ու ջուրը. ես քո միջից կհեռացնեմ հիվանդությունը»։
Աստված զորավոր կերպով վերահաստատում է այս խոստումը Բ Օրինաց 7․12 խոսքում․ «Եվ եթե լսես այս բոլոր հրամանները, դրանք պահես ու կատարես, քո Տեր Աստվածն էլ կպահի քեզ համար քո հայրերին երդումով արած իր ուխտն ու ողորմածությունը»։
Աստված բժշկող Տեր է: Այսպիսով, այսօր կարող ես ընդունել մեր սքանչելի Աստծո բժշկության խոստումը քո կյանքի և առողջության համար։ Նա սիրում է քեզ և լավագույնն է փափագում քեզ համար: Նա իրագործում է Իր բժշկությունը քո կյանքում ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգևոր, զգացմունքային, հարաբերությունների և նույնիսկ ֆինանսական ոլորտներում:
Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, դու կարող ես լինել օրհնված ու բժշկված, եթե հավատքով ընդունես Տեր Աստծո անխախտ խոստումները բժշկության մասին և, որ շատ կարևոր է, հնազանդությամբ ու խոնարհությամբ բավարարես այդ խոստումները ժառանգելու պայմանները։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը