Տիեզերքի Արարիչ Տերը դաժան ու անկանխատեսելի հայր չէ, ինչպես ոմանք են մտածում: Ընդհակառակը, Աստված, որ ստեղծել է քեզ, անսահման սիրով սիրում է քեզ, բարի է, հատուկ ծրագիր ունի քո փրկության և Իր հետ քո մտարմության վերաբերյալ և ոչ մի կերպ մտադրված չէ վնաս հասցնել քեզ ու քո կյանքին:
Աստվածաշնչում այնքա՜ն շատ խոսքեր կան, որոնք խոսում են մեր հանդեպ Աստծո բարության, ողորմության և սիրո մասին,,,: Ահա դրանցից մի քանիսը.
· «Տե՛ր, Քո ճշմարտությունը մինչև երկինք է հասնում, և Քո հավատարմությունը՝ մինչև ամպերը» (Սաղմոս 36․5):
· «Բայց դու, Տե՛ր, մի՛ հեռացրու ինձնից Քո գթությունը. Քո ողորմությունն ու հավատարմությունը թող միշտ պաշտպանեն ինձ» (Սաղմոս 40.11)։
Նրա բարության և սիրո միջոցով դու կարող ես փրկվել և նույնիսկ բժշկություն ընդունել և դա ոչ թե քո սեփական գործերի շնորհիվ, այլ՝ Նրա ողորմության (տե´ս Տիտոս 3․5)։
Սիրելի բարեկամ, այսօր ես քաջալերում եմ քեզ հավատալ ու համոզված կերպով վստահել Աստծո բարությանը՝ Նրա, ով փափագում է անպատմելի հրաշքներ գործել քո կյանքում՝ բժշկել քեզ, ազատել ընկճվածության ծանր բեռից, լցնել քեզ հույսով, վերականգնել քո ընտանիքը, կյանքդ լցնել ուրախությամբ ու իմաստով և նման շատ այլ բարիքներ պարգևել քեզ:
Աստվածաշունչն ասում է, որ գողը (սատանան) գալիս է միայն գողանալու (առողջությունն օրինակ), սպանելու, քանդելու, իսկ Տեր Հիսուսն եկավ, որ մենք կյանք ունենանք և լիառատ կերպով ունենանք այն: Այսօր մի կողմ դիր բոլոր կասկածներդ ու սխալ պատկերացումներդ և հավատա, որ Տեր Հիսուսը գործելու է քո կյանքում և դու հետ ես ընդունելու այն ամենն, ինչը թշնամին գողացել է քեզնից։
Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, ե՛կ միասին աղոթենք Սաղմոս 85․7 խոսքի համաձայն. «Մեզ ցո՛ւյց տուր Քո ողորմությունը, Տե՛ր, և տո՛ւր մեզ Քո փրկությունը, խնդրում ենք՝ բժշկի՛ր մեզ և միջամտի՛ր մեր կյանքի բարդ իրավիճակներին։ Տեր Հիսուսի անունով ենք աղոթում։ Ամե՛ն»։
Սիրով քեզ հետ կիսվում եմ նաև Աստծո բարության մասին իմ այս պատգամը, որը «Ճանաչե՛նք Աստվածաշնչի Աստծուն» պատգամների շարքի մաս է կազմում։
https://youtu.be/2HL25rFAKwY?list=PL4IioXdxLiOj3BOHQO1DUw8icIw0irbX8
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը