2021-04-27

Գլխավոր | Հրաշքներ | Ի՞նչ է պետք անել, երբ վիրավորանքը թակում է դուռդ։

Ի՞նչ է պետք անել, երբ վիրավորանքը թակում է դուռդ։

Սիրելի բարեկամ, վստահ եմ՝ դու էլ ինձ նման գիտես, որ այնքան ժամանակ քանի դեռ մենք այս երկրի վրա ենք, ցավոք սրտի, բաց ենք մյուսների կողմից վիրավորանքներ կրելու ռիսկի առջև և կարող ենք նաև ինքներս գիտակցաբար կամ անգիտակցաբար վիրավորելու մյուսներին։ Այս ոչ հաճելի իրողությունը մի պարզ բացատրություն ունի՝ մենք մարդ ենք և, հետևաբար, կարող ենք սխալներ թույլ տալ։ 

Անկախ ամեն ինչից, թույլ մի՛ տուր, որպեսզի դիմացինի վիրավորական, ցավեցնող խոսքերը կամ չարամիտ արարքները քո կյանքում դառնության պատճառ դառնան։ Դու այլ կյանքի ես արժանի։ 

Աստվածաշունչը քաջալերում է ոչ թե արհամարհել կամ անտեսել վիրավորանքը, այլ ընտրել ներման ուղին՝ վիրավորվելու և վրեժխնդիր լինելու փոխարեն։ Ահա թե ինչ ենք կարդում Առակաց 10․12 խոսքում. «Ատելությունը կռիվներ է հրահրում, իսկ սերը ծածկում է բոլոր հանցանքները»։

Այլ կերպ ասած, երբ ինչ-որ մեկը վիրավորում է քեզ, քո լավագույն արձագանքը նրա սխալը ծածկելն է։ Սա, որոշակի իմաստով, նման է ինչ-որ բան ծածկելուն այնպես, որ այն երևացող չլինի։ Շարունակելով այս համեմատությունը՝ այդ գործողությունը կարող ենք համեմատել դիմացինի սխալները սիրո «վերարկուով» ծածկելու հետ։ Այս անելուց հետո խնդրի՛ր Տիրոջը նորոգել և փոխել քո վերաբերմունքը տվյալ անձի նկատմամբ։ 

Սերը ծածկում է բացարձակապես բոլոր մեղքերը։ Հավատում եմ, որ հենց այսօր Աստված օգնելու է քեզ սիրո միջոցով դիմացինի հասցրած վիրավորանքը ծածկելու գործում։ 

«Սերը ամեն բան հանդուրժում է, ամեն բանի հավատում, ամեն բանի հանդեպ հույս ունի, ամեն բանի համբերում է։ (Ա Կորնթացիս‬ ‭13:7‬)

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, ուզում եմ իմանաս, որ ես աղոթում եմ քեզ համար։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: