20210416194553_2021-04-26

Գլխավոր | Հրաշքներ | Ի՞նչ է պետք անել խաթարված հարաբերության ժամանակ

Ի՞նչ է պետք անել խաթարված հարաբերության ժամանակ

Այսօր քննարկելու ենք այն, թե ինչ կարող ես անել, երբ ինչ-որ մեկի հետ հարաբերությունդ խաթարվել է։ Վիճաբանություններ ու անհամաձայնություններ կարող են պատահել ցանկացած մեկի հետ, սակայն երկկողմանի հաշտության քայլերով հնարավոր է կրկին վերականգնել լավ հարաբերությունը։ Որպեսզի դա տեղի ունենա, բացարձակապես անհրաժեշտ է նախ վերականգնել կոտրված վստահությունը։ Եվ սրան հասնելու համար կարևոր է հասկանալ, թե ինչում է եղել քո սխալը, դիմացինի սխալը, իսկ հետո պետք է ներել ու ներողություն խնդրել դիմացինից։ 

Ներումն, իրականում, առանցքային գործոն է հարաբերությունների վերականգնման հարցում։ Առանց ներման հնարավոր  չէ վերականգնել խաթարված հարաբերությունը։ Ահա թե ինչ կարող ես անել…

  • Ներկայացրո՛ւ քո խնդիրը Տիրոջ առջև։ Պատմի՛ր կամ գրի՛ր Նրան քո կրած վիրավիորանքի մասին։ Եղի՛ր բացարձակ անկեղծ։ Խնդրի՛ր Նրան օգնել քեզ ներելու հարցում։
  • Այնուհետեւ Տիրոջ ներկայության մեջ որոշիր ներել այնպես, ինչպես Տեր Հիսուսն էր սովորեցնում. «Եվ ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին» (Մատթեոս‬ ‭6․12‬)։  
  • Վերջում հայտարարիր Տիրոջ առաջ, որ դու ներեցիր։ Իսկ եթե քո վիրավորանքի մասին գրել էիր թղթի վրա, ապա պատռիր կամ վառիր (իհարկե առանց այրելու ողջ տունը)։ 

Երբեմն բախվում ենք հետևյալ կերպ մտածելու գայթակղությանը.

«Ես կսպասեմ մինչեւ որ դիմացինը մոտենա ու ներողություն խնդրի ինձնից, այդ ժամանակ էլ կներեմ նրան»։

Ցավոք, նման դեպքերում, սովորաբար, տվյալ մարդն այդպես էլ չի մոտենում, և արդյունքում, մենք շարունակում ենք մնալ վիրավորված, գերի ենք մնում մեր աններողամտությանը և շարունակում ենք տառապել ու ճնշվել։ 

Սիրելի բարեկամ, մի՛ զրկիր քեզ այն ազատությունից, որը կարող ես ընդունել, երբ որոշում ես կայացնում ներել դիմացինին։ Դու ստեղծվել ես ես ազատ լինելու համար, վայելելու համար այն կյանքը, որն Աստված է պատրաստել քեզ համար։ Թույլ մի՛ տուր, որ աններողամտությունը գողանա քո կյանքն ու ուրախությունը։ Աստված կօգնի քեզ ներելու հարցում, եթե միայն որոշում կայացնես անելու դա։ Եվ Տերը կանի դա այն դեպքում, երբ իմաստություն խնդրես Նրանից։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: