2021-03-27

Գլխավոր | Հրաշքներ | Միայն Տեր Հիսուսն է իրական խաղաղություն պարգևում:

Միայն Տեր Հիսուսն է իրական խաղաղություն պարգևում:

«Երբ կանգնած էի կարևորագույն ընտրության առջև, դիմում էի Աստծուն, աղոթում միայնությունս Իր ներկայությամբ լցնելու համար, աղոթքիս պատասխանը չուշացավ․․․»:

Այսօր ուզում եմ կիսվել ձեզ հետ իր հրաշալի որդուն միայնակ մեծացնող Սեդայի վկայությամբ:

Սեդան գրում է. «Մանկուց կարդում էի Աստվածաշունչ։ Զարմանալին այն է, որ այդ օրերին Սուրբ Գրքում գրված խոսքերն ուղղակի բառերի շարան էին թվում ինձ:

Դեռ այն ժամանակ ինձ զարմացնում էին մարդիկ, ովքեր մեծ զորություն էին տեսնում Աստծո Խոսքի մեջ։ Այդ ամենն ինձ թվում էր դպրոցական առասպելների նման մի բան, բայց, միևնույն է, տարիներ շարունակ, նույնիսկ մինչև ուսանողության տարիներ և ավելի հասուն տարիք, Սուրբ Գիրքը մշտապես ինձ հետ էր՝ առավոտյան կարդում էի մի քանի տող, նոր գնում համալսարան․․. Սակայն նորից ասես ոչինչ չասող մի քանի տող:

Եվ ահա Աստված ցույց տվեց ինձ Իր Խոսքի զորությունը, երբ ընտանիքս աչքիս առջև օր օրի կործանվում էր, երբ ինձ ստիպում էին հրաժարվել դեռ չծնված իմ փոքրիկից, միայն այդ ժամանակ աղոթքներս կենդանացան, և Աստվածաշունչը ինձ համար դարձավ կյանք տվող Գիրք, իսկ դրանում գրված խոսքերը՝ հոգուս խաղաղություն պարգևող խոսքեր»:

Չնայած այն հրաշքներին, որ Աստված արել էր իմ կյանքում, մի քանի տարի պահանջվեց կենցաղս փոխելու, մենության վախերից ու բարկությունից ազատվելու համար: Աստված տվեց ինձ իմ փափագած խաղաղությունը, ուժը, կամքը և տղայիս Աստծո սիրո մեջ մեծացնելու կարողությունը: Իմ երախտագիտությունը Տիրոջ հանդեպ սահմաններ չունի…»։

Աստծո թանկ ու սիրելի զավա՛կ, Սեդայի վկայությունը մեկն է այն հարյուրավոր վկայություններից, որոնք կան մեր շրջապատում։ Այո՛, բազմաթիվ մշակութային քրիստոնյաներ այսօր դառնում են Տեր Հիսուս Քրիստոսի իրական հետևորդներ։ Նրանց ապրելակերպն ու գործերը, նրանց սկզբունքներն ու արժեհամակարգը արտացոլում են Տեր Հիսուս Քրիստոսի ուսուցումները։ Սեդայի նման մարդկանց համար քրիստոնեությունը ոչ թե մշակութային պատկանելություն է, այլ կյանք։ 

Եվ այս հրաշալի փոխակերպումների համար ողջ փառքը թող լինի մեր սքանչելի Աստծուն: Եվ եթե դու նույնպես ուզում ես գոհանալ Տիրոջից և մեծարել Աստծուն Սեդայի և Սեդայի նման շատ այլոց կյանքում փրկության ու փոխակերպման զորավոր գործի համար, ապա կարող ես մեկնաբանություն թողնել  Քո հրաշքն՝ ամեն օր մեր ֆեյսբուքյան էջում կամ հենց այս գրառման տակ։

Աստված օրհնի քեզ: 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Արման Մանուկյան

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: