Տարածի՛ր Հիսուս Քրիստոսի Բարի Լուրը և կդառնաս Երկնային Արքայության դեսպանը:
Ես աննկարագրելի երջանկության զգացողություն են ունենում, երբ լսում եմ այն մարդկանց վկայությունները, որոնց կյանքերը փոխակերպվել են Աստծո սիրո շնորհիվ: Ահա թե ինչու, առաջիկա օրերին ես կկիսվեմ ձեզ հետ մշակութային քրիստոնեությունից դեպի իրական հավատքի քրիստոնեություն հրաշք փոխակերպումների մի քանի պատմություններով: Այս վկայությունները իմ շրջապատի մարդկանց կյանքից են։
Այսօրվա պատմության հերոսի անունը Իսահակ է։ Ահա Նրա պատմությունը.
«Նախքան Աստծուն անձնապես ճանաչելը, ինձ թվում էր, թե բոլոր մարդիկ, ովքեր ծնվում են քրիստոնեական երկրներում ինքնաբերաբար դառնում են քրիստոնյաներ: Եվ քանի որ ես ծնվել էի Հայաստանում, ես էլ շատերի նման ինձ համարում էի քրիստոնյա՝ վանքերի կողքով անցնելիս խաչակնքվում էի, ժամանակ առ ժամանակ ներս էի մտնում տաճար, մոմ վառում, աղոթք անում և այսքանով սահմանափակվում էին քրիստոնեական կյանքի մասին իմ պատկերացումները:
Բայց մի շատ սովորական օր, որը գրեթե ոչնչով չէր տարբերվում մյուսներից, հանկարծ կարծես ինչ-որ մեկը խոսեր ինձ հետ։ Ֆիզիկապես ես ոչինչ չէի լսում, բայց սրտիս ու մտքիս մեջ այնքան հստակ ու պարզ էր այդ ձայնը․․․ Այն ասում էր՝ տան այսինչ սենյակի պահարանում Ավետարան է դրված, վերցրո՛ւ և սկսի՛ր կարդալ։ Նախքան այդ պահը ես անգամ չգիտեի, որ մենք այդպիսի գիրք ունենք: Ի զարմանս ինձ, Ավետարանը ճիշտ այդ տեղում էր: Սկզբում չէի կարողանում հասկանալ, թե ինչը կամ ով էր ինձ հետ խոսողը, բայց հիմա կասկած չունեմ, որ Տեր Հիսուսն էր սրտիս հետ խոսողը:
Ես շարունակ կարդում էի Ավետարանը, կարդում էի այն հատվածները որտեղ Հիսուսի աշակերտները միշտ միասին էին, որ մեկտեղ հավաքվելը չպետք է թողնել, և աղոթում էի, որ Աստված ինձ անկեղծ հավատացյալ մարդկանց մեջ դներ: Եվ մեկ օր այնպես ստացվեց, որ ես ծանոթացա հավատացյալ մարդու հետ, ով առաջարկեց իր հետ եկեղեցի գնալ։ Որոշեցի համաձայնել ու գնացի եկեղեցի: Այդ օրը ես հասկացա, որ Աստված կանչում է ինձ ապաշխարհելու և իրապես Իր զավակը դառնալու:
Անկեղծորեն պետք է ասեմ, որ մեկ օրում իմ բոլոր թերություններն ու խնդիրները չլուծվեցին։ Ավելին, հավատացյալ դառնալու փաստը ավելի շատ խնդիրներ ստեղծեց ինձ համար, բայց Տեր Հիսուսը խոստացել է, որ մեզ մենակ չի թողնի: Վախերը, միայնությունը, մեղքի կապանքը այլևս չկան։ Տեր Հիսուսը վերցրեց դրանք և փոխարենը տվեց փրկություն, խաղաղություն, մեղքից ազատ կյանք… Հիմա ես իմ կյանքը նվիրել եմ Աստծուն և մարդկանց ծառայելուն»:
Սիրելի բարեկա՛մ, պատկերացնո՞ւմ ես ինչպիսի՜ տոն է եղել Երկնքում և ի՜նչ ցնծություն Իսահակի փրկության համար:
Ես քեզ կոչ եմ անում Արքայության Բարի Լուրը տարածել այն մարդկանց շրջանում, ովքեր դեռ չեն ճանաչում Տեր Հիսուսին և վստահ չեն Նրա իրական լինելու փաստի մեջ, անտեղյակ են խաչի վրա Նրա մեծ զոհի էությանը և չեն էլ պատկերացնում, թե Աստված ինչպիսի՞ արձագանք է նրանցից ակնկալում: Ճիշտ այն մարդու պես, ով Իսահակին առաջարկեց իր հետ գնալ եկեղեցի և վկայեց Նրան Աստծո Խոսքը, դու էլ, որ կարդում ես այս տողերը, քաջաբար առաջ ընթացի՛ր որպես Երկնքի Արքայության դեսպան և տարածի՛ր Քրիստոսի Բարի Լուրը:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։Արման Մանուկյան
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը