«Օրվա ընթացքում մի քանի րոպե կանգ առ և պարզապես փորձի՛ր գիտակցել, որ դու պատկանում ես Տեր Հիսուսին»։
Տեր Հիսուսը ճշմարտությունն է։ Նա չի մարմնավորում կամ ներկայացնում ճշմարտությունը, որևէ դիրքորոշում կամ կարծիք: Նա հենց Ճշմարտությունն է։ Աստվածաշնչում կարդում ենք, որ Նա է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը (տե՛ս Հովհաննես 14.6):
Ես հավատում եմ, որ ամենամեծ հրաշք տեղի է ունենում այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը, անկախ տարիքից, սոցիալական կարգավիճակից ու ծագումից, գիտակցում է, որ Տեր Հիսուս Քրիստոսն է միակ ու ճշմարիտ ուղին, որը տանում է Հայր Աստծո մոտ։ Վերստին ծնունդ, նոր սկիզբ, նոր կյանքի սրընթաց առաջընթաց: Հիսուս Քրիստոսն է Միակը, Ով կարող է կյանք լցնել մարդու հոգու մեջ:
Այսօր ուզում եմ պարզապես շնորհակալություն հայտնել Տիրոջն այն ամենի համար, ինչ Նա արել է մեր կյանքերում և շարունակում է անել…
- Սիրելի բարեկա՛մ, Նրա սիրտն ընտրել է քեզ (տե՛ս Հովհաննես 15.16):
- Քո կյանքը Նրա ձեռքերում է և պաշտպանված է Նրա կողմից (տե՛ս Սաղմոս 31․15):
- Դու Նրա շնորհքի կենդանի վկայությունն ես (տե՛ս Բ Կորնթացիսներ 3․3):
Կյանքի քո թոհուբոհի մեջ մի քանի րոպե կանգ առ և պարզապես փորձի՛ր գիտակցել, որ դու պատկանում ես Տեր Հիսուսին։ Սա հաստատուն և անփոփոխ ճշմարտություն է։ Ոչինչ չի կարող ջնջել այն փաստը, որ Տեր Հիսուսի կրած վերքերը հենց այն կնիքն են, որը հաստատումն է քեզ շնորհված նոր կյանքի ու ազատության: Սա զարմանահրաշ իրողություն է։
Թող Աստված պարուրի քեզ Իր հոգատարությամբ և այսօր քեզ զգացնել տա կյանքեր փոխակերպող Իր սերը։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Արման Մանուկյան
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը