Տեր Հիսուսն ավելին է, քան քո Թագավորն ու Փրկիչը: Նա նաև քո լավագույն ընկերն է:
Քրիստոնյաները Տեր Հիսուսին համարում են որպես իրենց Տեր, Փրկիչ, Թագավոր և Վարդապետ: Սակայն հավատացյալները հազվադեպ են մտածում Տեր Հիսուսի մասին որպես իրենց մտերիմ ընկեր: Թեև սկզբում դա կարող է տարօրինակ թվալ քեզ: Տեր Հիսուսն իրականում ցանկանում է, որ մենք այդպես մտածենք: Տեր Հիսուսը մեր Թագավորն է, բայց Նա երբեք չի ուզում, որ մենք մեզ զգանք իրենից ցածր: Նա ցանկանում է, որ մենք խոսենք Իր հետ, գանք Իր մոտ մեր դժվարությունների ժամանակ և կառուցենք սիրալիր և երկարատև բարեկամություն: Տեր Հիսուսն ունի այն անքննարկելի հատկանիշները, որոնք պետք է ունենա լավագույն ընկերը, ինչպիսիք են՝ ազնվությունը, լսելու հմտությունները և կարողություն քեզ ընդունելու այնպիսին, ինչպիսին դու կաս: Երբ դու այս ամենը ամփոփում ես , հասկանում ես, որ Տեր Հիսուսն է օրինակը, թե ինչպիսին պետք է լինի կատարյալ ընկերը: Հենց որ դու տեսնես այն ամենը, ինչ առաջարկում է Տեր Հիսուսի հետ բարեկամությունը, կհասկանաս, որ Նա լավագույն ընկերն է, որ երբևէ կարող էիր ունենալ: Իսկապես երջանիկ կյանքը հնարավոր է դառնում այն ժամանակ , երբ մենք ընտրում ենք Նրա հետ ընկերություն անելը:
- Տեր Հիսուսը լսում է քեզ
Սաղմոս 5.3-ում ասվում է. «Տե՛ր, առավոտից լսում ես իմ ձայնը, առավոտից առջևդ պիտի դնեմ իմ խնդրանքը և սպասեմ»: Տեր Հիսուսը լսում է քո ձայնը ամեն անգամ, երբ դու աղոթում ես Նրան: Երբ դու հատկացնում ես ժամանակ Տեր Հիսուսի հետ խոսելու համար, Նա կդնի մնացած ամենը, որ լսի քեզ: Նա երբեք չի ընդհատում քեզ կես բառի վրա և քո ուշադրությունը չի շեղում նախադասության կեսից: Տեր Հիսուսը պարզապես կլսի, քանի որ Նա ցանկանում է լսել հենց այն, ինչ դու պետք է ասես: Անկախ թեմայից՝ ամենօրյա պարզ խոսակցություն լինի, թե ավելի խորը, ավելի հուզական խնդիրներ: Նա միշտ կլսի քեզ: - Տեր Հիսուսն ազնիվ է
Տիտոս 1.1-2-ում ասվում է. «Աստծու ընտրյալներին աստվածապաշտությամբ բերելու հավատի և ճշմարտության գիտությանը, հավիտենական կյանքի հույսով, որ հավիտենական ժամանակներից առաջ խոստացավ անսուտ Աստված»: Այս համարում հստակ ասվում է, որ Աստված, ով լիովին և հրաշալիորեն կատարյալ է, երբեք չի ստում: Տեր Հիսուսը միշտ ազնիվ կլինի քո հետ: Նա երբեք երես չի դարձնի քեզանից, չի բամբասի քո մասին և դատարկ խոստումներ չի տա: Տեր Հիսուսը միշտ եղել է ճշմարտացի այն ամենում, ինչ ասել է: Մեզ ցավ է պատճառում, երբ մեր սիրելի ընկերը ստում է մեզ, ուստի մենք կարող ենք մխիթարվել՝ իմանալով, որ մեր լավագույն ընկերը՝ Տեր Հիսուսը, միշտ ազնիվ է լինելու: - Տեր Հիսուսը տվեց Իր կյանքը քեզ համար
Հովհաննես 15.13-ում Տեր Հիսուսն ասում է, որ «Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար»: Տեր Հիսուսը գիտեր, որ իրական ընկերը նա է, ով պատրաստ է զոհաբերել ինքն իրեն իր ընկերների համար, որոնց սիրում և որոնց համար հոգ է տանում։ Իսկ ինչպիսի՞ ընկեր է իրականում Տեր Հիսուսը։ Նա այնքան շատ էր սիրում մեզ, որ զոհաբերեց իրեն, որպեսզի մենք ունենանք ճանապարհ դեպի դրախտ: Տեր Հիսուսից պահանջվում էր անհավատալի քանակությամբ հավատք և քաջություն, որպեսզի աներ այդքան զարմանալի բան մեր բոլորի համար: Նա ամենալավ ընկերն է հավերժական կյանքի գեղեցիկ, սիրառատ պարգևի շնորհիվ, որը Նա այդքան մտածված տվել է մեզանից յուրաքանչյուրին: - Տեր Հիսուսը միշտ լինելու է քո կողքին
Տեր Հիսուսը խոստացավ երբեք չթողնել և չլքել Իր ժողովրդին սուրբ գրության մեջ՝ Բ Օրինաց 31:6, Եբրայեցիս 13:5: Տեր Հիսուսն իսկապես սա նկատի ունի։ Անկախ նրանից, թե ինչ բլուրների կբախվես քո կյանքում, դու միշտ կարող ես հույս դնել այն բանի վրա, որ Նա միշտ կլինի քո կողքին և կառաջնորդի քեզ ճանապարհի ընթացքում: Նա երբեք չի լքի քեզ, չի թողնի, որ դու միայնակ զգաս քեզ և թույլ չի տա, որ դու ինքնուրույն պայքարես քո մարտերում: Փոխարենը՝ Տեր Հիսուսը իսկական ընկեր է, ով կքաջալերի քեզ , կբարձրացնի և կօգնի հաղթահարել մեր կյանքի և՛ լավ, և՛ գորշ ժամանակները: Երբ դու հարաբերություններ հաստատես Տեր Հիսուսի հետ, դու հարմարավետության զգացում կունենաս քո առօրյա կյանքում, քանի որ կիմանաս, որ Նա քայլում է քո կողքին: - Տեր Հիսուսը սիրում է քեզ անվերապահորեն
Տեր Հիսուսը սիրելու է քեզ անկախ ամեն ինչից: Անկախ նրանից, թե ինչ կանես կյանքում, Նա միշտ կլինի քո կողքին , որպեսզի տա քեզ այն սերը, որին դու արժանի ես: Նա սիրում էր քեզ նույնիսկ նախքան այն, որ դու տվեցիր Նրան քո կյանքը: Անկախ նրանից, թե ինչ անցյալ ունես՝ թմրանյութեր, գողություններ կամ նմանատիպ այլ բաներ, Տեր Հիսուսը կսիրի և միշտ սիրել է քեզ: Երբ դու բարկանաս և շրջվես Նրաից, Նա միևնույն է կսիրի քեզ: Հավանաբար դու ունեցել ես ընկերներ, ովքեր ասել են, որ կսիրեն քեզ, անկախ ամեն ինչից, բայց երես են թեքել քեզանից, երբ դու ամենաշատը նրանց սիրո կարիքն ես ունեցել: Տեր Հիսուսը երբեք դա չի անի քեզ հետ, քանի որ Նրա սերն այնքան շատ է, որ հորդում է: - Տեր Տեր Հիսուսը միշտ կընդունի քեզ
Լավագույն ընկերը նա է, ով ընդունում է քեզ այնպիսին, ինչպիսին կաս, անկախ ամեն ինչից: Տեր Հիսուսն է այդ անձնավորությունը: Նա երբեք չի նայի քեզ ծիծաղելի կերպով այն բանի համար, որ դու չես կրում «թույն» հանդերձանք և երբեք չի դատի քեզ մետաղադրամ հավաքելու քո հոբբիի համար: Աստված ստեղծել է քեզ այնպես, որ դու լինես հիասքանչ և ոչ մի սխալ թույլ չի տվել քեզ ստեղծելիս: Տեր Հիսուսը տեսնում է այն, ինչը դարձնում է քեզ յուրահատուկ և համարում է դա հիասքանչ: Նա ուզում է, որ դու ապրես քո կյանքը անկեղծ և իրականում այն զգալով: Տեր Հիսուսը կընդունի քեզ հենց այնտեղ, որտեղ գտնվում ես կյանքում՝ անկախ քո տարիքից, սեռից, մաշկի գույնից, սոցիալական կարգավիճակից կամ քո ունեցած գումարի չափից: Նա ընդունում է քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս: - Տեր Տեր Հիսուսը ցանկանում է քեզ համար լավագույնը
Մենք բոլորս ընկերացած կլինենք այնպիսի մեկի հետ, ով իսկապես մտածում էր միայն իր մասին: Նրանք ուզում էին բարելավել իրենց կյանքը, բայց թքած ունենալ քո վրա: Տեր Հիսուսը լրիվ հակառակն է, քանի որ Նա ցանկանում է քեզ համար լավագույնը: Նա կառաջնորդի քեզ խելացի որոշումներ կայացնելիս և կօգնի քեզ, եթե խնդրես Նրան: Տեր Հիսուսն ուզում է, որ մենք ծաղկենք և աճենք, որպեսզի դառնանք մեր էության լավագույն տարբերակը, որ կարող ենք լինել: Նա կբարձրացնի քեզ և կաջակցի քեզ դժվար ընտրությունների ժամանակ: Նա երբեք քեզ սխալ ուղղությամբ չի առաջնորդի, քանի որ գիտի քո ունեցած ներուժը:
Արդյո՞ք Տեր Հիսուսը քո լավագույն ընկերն է: Եթե դու դեռ չես զգում, որ ձեր հարաբերությունները արդեն լավ են, դա նորմալ է: Եթե դու շարունակես աշխատել ընկերություն կառուցելու վրա, արագ կհասկանաս, որ իրականում Տեր Հիսուսը այն լավագույն ընկերն է, որ երբևէ կարող էիր ունենալ: Նա ավելին է, քան պարզապես մեր Փրկիչը: Նա մեկն է, ում վրա միշտ կարող ենք ապավինել և ում կարող ենք դիմել անհանգիստ ժամանակ: Ի՞նչն է քեզ ամենաշատը դուր գալիս Տեր Հիսուսի հետ ընկերութան մեջ: