Հիսուսը կարող է օգնել մեզ հանգստություն գտնել քաոսի մեջ

Գլխավոր | Հոդվածներ | Հիսուսը կարող է օգնել մեզ հանգստություն գտնել քաոսի մեջ

Մենք ապրում ենք անհանգստություններով լի ժամանակներում: Հատկապես դժվար է գտնել հանգստություն մեզ շրջապատող ամբողջ քաոսի մեջ: Աստվածաշունչն ասում է մեզ. “Եվ Քրիստոսի խաղաղությունը թող իշխի ձեր սրտերում, որի մեջ և կանչվեցիք մեկ մարմնով, ու գոհացո՛ղ եղեք”։ (Կողոսացիներին 3:15)
Այնուամենայնիվ, դա կարող է դժվար լինել, երբ մենք լցված ենք անհանգստությամբ և զայրույթով:

Այս խաղաղությունը չի կենտրոնանում դժվարությունների բացակայության վրա: Դա կապված չէ մեր հանգամանքներից. դա կյանքի բարությունն է, որը չի առնչվում այն ամենի հետ, ինչ կատարվում է դրսում: Դու կարող է լինես մեծ փորձությունների մեջ և դրա հետ մեկտեղ պահպանես աստվածաշնչյան խաղաղություն։ Խաղաղություն գտնելը հեշտ չէ: Բավական է գեթ մի պարզ հայացք աշխարհի նորություններին կամ անելիքների աճող ցանկին, որպեսզի անորոշությունն ու անհանգստությունը վեր բարձրանան և անհանգստությամբ համակեն մեր սրտերը: Ցանկացած հայացք, որը նայում է շրջապատի հաջողություններին և ուրախություններին կարող է գայթակղել քո հոգին անվերջ կարոտով այն պաշտոնի, անհատականության գծերի և դիրքերի հանդեպ, որոնք մենք չունենք: Արագ հանդիումը կամ կարծիքների փոխանակումը դժվար մարդու հետ կարող է արագ հունից հանել քեզ և առաջացնել անհավասարակշռության զգացում: Այնպիսի տպավորություն է, որ մենք պետք է ամեն օր պայքարենք մեր սեփական խաղաղության համար: Այժմ առավել քան երբևէ կարևոր է, որ մենք փորձենք հեռացնել անհանգստությունը մեր սրտերից և կենտրոնանալ խաղաղության վրա: Ահա չորս եղանակ, որոնցով Հիսուսը կարող է օգնել մեզ հանգստություն գտնել քաոսի մեջ:

Հիսուսը կարող է ցրել բոլոր սթրեսներն ու անհանգստությունները:
Մեզ շրջապատող քաոսը կարող է մեզ թողնել անընդհատ անհանգստության մեջ, բայց Հիսուսն ասում է. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա»։
(Հովհաննես 14։27):

Երբ կյանքը դժվարանում է, և մեր սրտերը լցվում են անհանգստությամբ, մենք երբեմն մոռանում ենք, որ Հիսուսը մեր կողքին է, լսում է մեզ և բավարարում է մեր կարիքները: Մեր հանգամանքները կարող են ստիպել մեզ, որ հեռանանք Աստծուց և չհավատանք, որ Նրա ծրագիրը հենց մեզ համար է: Բայց Աստված գիտի և հասկանում է այն հույսերն ու վախերը, որոնք մենք պահում ենք մեր սրտերում: Իրականում Նա լավագույն ունկնդիրն է: Նույնիսկ երբ մենք չենք գոռում կամ բարձրաձայն կանչում, Նա լսում է նույնիսկ մեր լուռ աղոթքները: Շատ կարևոր է, որ մենք վստահենք Նրան, հատկապես մեր ամենամութ ժամերին: Հիսուսը հատատ գիտի, թե որտեղ ես դու գտնվում և Նա ունի լավ ծրագիր քո կյանքի համար: Շատ հաճախ մարդիկ փորձում են վերահսկել իրենց կյանքը ցանկանալով, որ ամեն ինչ տեղի ունենա ըստ իրենց պլանի: Բայց որպես հավատացյալներ, մենք գիտենք, որ Աստված ամեն ինչ անում է իր ծրագրի համաձայն: Շատ մարդիկ, ովքեր զգացել են դեպրեսիան, գտնվում են մի տարածության մեջ, որտեղ վախը դարձել է նրանց ուշադրության կենտրոնում: Երբ մենք ընդունում ենք Հիսուսի ծրագիրը, ամբողջ վախը, անհանգստությունն ու սթրեսը կարող են ցրվել: Մենք սկսում ենք կարգավորել մեր շուրջ եղած քաոսը:

Հիսուսը կարող է վերականգնել մեզ:
Աստվածաշունչն ասում է. «Ձեր ամբողջ հոգսը նրա վրա՛ գցեք, որովհետև նա ձեզ հոգ է տանում »։(Պետրոս 5:7)

Այս խոսքը ավելին է, քան հասկացություն։ Աղոթքն ունի ուժ , որն օգնում է մեզ հաղթահարել անհանգստությունն ու դեպրեսիան: Հիսուսը Մեծ Բժիշկն է: Զարմանալի չէ, որ կան այնքան շատ պատմություններայն մասին,թե ինչպես էր Հիսուսը բժշկում մարդկանց երկրային ծառայության ընթացքում։ Աստվածաշունչն ասում է մեզ, որ Հիսուսն ուղարկվել էր կոտրված սրտերը բուժելու (Ղուկաս 4:18), որ Նա կվերականգնի մեր առողջությունը և կբուժի մեր վերքերը (Երեմիա 30:17): Հիսուսը ոչ միայն կրում է քո ամբողջ ցավը, այլ նաև ունի զորություն բուժելու քեզ, եթե դու վստահում ես Նրան քո անհանգստությունը: Նույնիսկ դժվարության և անորոշության ժամանակ Աստված ցանկանում է, որ մենք իմանանք, որ Նա ներկա է և կարող է մեզ նորից առողջացնել: Ամենահիասքանչն այն է ,որ երբ Աստված բուժում և վերականգնում է, մեր կյանքը փոխվում է: Վստահիր Նրա զորությանը:

Աղոթքը կարող է փոխել մեր սրտերը:
Աստվածաշունչն ասում է մեզ. «Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն»։(Փիլիպպեցիներին 4:6)

Երբ մենք անհանգստություն ենք զգում, լավագույն բաներից մեկը, որ կարող ենք անել, աղոթքով Աստծուն դիմելն է: Աղոթքը կարողանում է հանգստացնել մեր անհանգստությունն ու դեպրեսիան միայն այն ժամանակ, երբ Աստծո հետ մեր հարաբերություններն ապահով են: Երբ մենք հավատում ենք, որ Հիսուսը սիրում է, և վստահում ենք Նրան, որ կլուծի մեր կարիքները, մենք հեռանում ենք սթրեսից և անհանգստությունից և մտնում ենք ապաքինման վայր: Աղոթքի մեջ կա զորություն փոխելու ոչ միայն իրավիճակը, որի մասին կամ որի համար աղոթում են , այլ նաև փոխելու նրան, ով աղոթում է: Երբ մենք գտնվում ենք Հիսուսի ներկայության մեջ, մենք հանձնում ենք Նրան մեր կյանքը՝ լիակատար հնազանդությամբ և կախվածությամբ: Աստվածաշունչն ասում է՝ «Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմերձենա ձեզ։ Մեղավորնե՛ր, մաքրե՛ք ձեր ձեռքերը, երկմտողնե՛ր, մաքրե՛ք ձեր սրտերը»։ Հակոբոս 4:8

Երբ մենք աղոթում ենք Աստծո ներկայության մեջ, մենք փնտրում ենք խաղաղություն: Սուրբ Գրքից մեզ ասվում է, որ մեզ համար անհանգստանալու ոչինչ չկա, երբ մենք փնտրում ենք Նրան աղոթքով և հանձնում ենք Նրան մեր բոլոր գործերը: Մենք գիտենք, որ Հիսուսը բաժան է մեր սրտերից, երբ մենք խաղաղության պակաս ունենք, և Աստված ներկա է մեր սրտերում, երբ խաղաղություն կա:

Նա Խաղաղության Արքայազնն է։
Նոր Կտակարանում խաղաղությունը նշանակում է հանգստություն և անդորր: Խաղաղության հիմնական շեշտադրումը Հիսուս Քրիստոսի գալուստն է, ինչպես հրեշտակները ազդարարում են Ղուկաս 2։14-ում, «Փա՜ռք Բարձրյալ Աստծուն, երկրի վրա՝ խաղաղություն, ու մարդկանց մեջ՝ Եսայիան նաև կանխագուշակել է, որ Հիսուս Քրիստոսը լինելու է Խաղաղության Իշխանը։

Որովհետև մեզ մանուկ է ծնվել, մեզ որդի է տրվել. և իշխանությունը լինելու է Նրա ուսերին, և Նրա անունը կկոչվի՝ Սքանչելի Խորհրդատու, Հզոր Աստված, Հավիտենական Հայր, Խաղաղության Իշխան» (Երեմիա 6.14): Հենց Քրիստոսի միջոցով է, որ մենք կարող ենք խաղաղություն ունենալ Աստծո հետ (Հռոմեացիներ 5:1), և այդ խաղաղությունը կպահի մեր սրտերն ու մտքերը ապահովության մեջ։ (Փիլիպպեցիս 4:7): Քանի որ Հիսուսը Խաղաղության Իշխանն է, մենք գիտենք, որ երբ մենք դիմում ենք Նրան, վախենալու կարիք չկա:
Պայքարել անհանգստության դեմ քաոսի աշխարհում երբեք հեշտ չէ: Երաշխիքներից մեկը, որ մենք ունենք, այն է, որ Հիսուսը մեզ հետ է որպես մեր խաղաղություն և կարող է հեռացնել ցանկացած անհանգստություն մեր սրտերց: Հիսուսը լսում է, գիտի և հասկանում է, թե ինչի միջով ես դու անցնում, և ոչինչ չի ուզում ,բացի նրանից ,որ դու ազատվես անհանգստությունից։ Երբ կյանքը դժվարանում է, հավատա, որ Հիսուսը քո կողքին է, և որ Նա քեզ համար ավելի մեծ ծրագիր ունի, քան դու ինքդ: Նա երբեք չի թողնի կամ չի լքի քեզ:
Լեսլի Ուայթը Վիրջինիայի Համագործակցության շրջանավարտ է և ստացել զանգվածային հաղորդակցության բակալավրի աստիճան և կենտրոնացած է տպագիր և առցանց լրագրության վրա: Քոլեջում նա մասնակցել է մի շարք կրոնական դասընթացների և օգտագործել պատմվածքների իր տաղանդը: Ուայթը հարուստ կրոնական անցյալ ունի: Նրա հայրը՝ լյութերական հովիվ և կյանքի մարզիչ, մեծ ազդեցություն ունեցավ նրա հավատքի կյանքում՝ օգնելով նրան տեսնել Քրիստոսի ուղերձը ուրիշների հետ կիսելու արժեքը: Նա վաղ տարիքից ծառայել է եկեղեցում։ Այս դերերից մի քանիսը իրենց մեջ ներառում են օժանդակություն ծառայություն, փոխադարձ ծառայություն, երկրպագություն և երաժշտության ծառայություն և եկեղեցական խորհուրդ: