Քրիստոսի խոնարհության զորությունը.
«․․․Ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը. նա արդար ու փրկագործ է, հեզ և էշի վրա հեծած․․․»։
(Զաքարիա 9․9)
Աստված մեզ պատվիրում է խոնարհ լինել:
«Խոնարհությո՛ւն որոնեք․․․» (Սոփոնիա 2․3)
«․․․Հագե՛ք խոնարհություն» (Կողոսացիս 3.12)
«Եղե՛ք խոնարհ» (Ա Պետրոս 3.8 )
«․․․Դուք բոլորդ միմյանց հանդեպ խոնարհություն ունեցե՛ք» (Ա Պետրոս 5․5)։
Հիսուսի խոստումը, որ Աստված կբարձրացնի խոնարհներին, պատվիրում է մեզ հետամուտ լինել խոնարհությանը։
(Մատթեոս 18․4; 23․12; Ղուկաս 14․11; 18․14)
Եվ Տեր Հիսուսի առաքյալները նույնպես ասում են. «Խոնարհեցրե՛ք ձեզ» (Հակոբոս 4.10; 1 Պետրոս 5.6)
Եվ այնուամենայնիվ, խոնարհությունը, համաձայն Սուրբ Գրքի վկայության, այն ակնթարթային գործողությունը չէ, որը մենք կարող ենք պարզապես վեր կենալ և անել: Երբ մենք դիտարկում ենք այն Աստվածաշնչյան կերպարների օրինակները, որոնք խոնարհ են եղել (Հովսիայից և Եզեկիայից մինչև Ռոբովամ, Աքաաբ և Մանասե), ինչպես նաև այն մարդկանց բացասական օրինակները, որոնք չեն խոնարհվել (Փարավոն, Ամոն, Սեդեկիա, Բաղդասար), պարզ է դառնում, որ խոնարհությունը գալիս է Աստծուց:
Նա է նախաձեռնում Իր արարածների խոնարհումը:
Մեր առաջ հարց է դրվում՝ կստանձնե՞նք այդ խոնարհությունը։ Դու կխոնարհեցնե՞ս քեզ՝ ի պատասխան Նրա խոնարհեցնող ձեռքի, թե՞ կընդդիմանաս ու կապստամբես:
«Խոնարհեցե՛ք ձեզ,— գրում է Պետրոսը,— Աստծու հզոր ձեռքի տակ» (Ա Պետրոս 5․6)։
Նախ Նա իջեցնում է Իր խոնարհեցնող ձեռքը. իմ որոշումն է՝ արդյո՞ք ես կընդունեմ այն, ես կխոնարհեցնե՞մ ինձ:
«Աստված Ինքը խոնարհեցրեց Իրեն՝ լիովին Աստված և լիովին մարդ ներկայանալով՝ ի դեմս Իր Որդու»։
Հաշվի առնելով այս նախապատմությունը, ապշեցուցիչ է կարդալ Քրիստոսի մասին Փիլիպպեցիս 2.8 խոսքում, որը թերևս ամբողջ Աստվածաշնչի ամենավառ պնդումներից է՝ «Նա խոնարհեցրեց Իրեն»: Աստված Ինքը խոնարհեցրեց Իրեն՝ լիովին Աստված և լիովին մարդ ներկայանալով՝ ի դեմս Իր Որդու։
Սա անսահման զարմանք է պատճառում մեզ:
Բայց նախքան շատ բան ենթադրելը, եկեք հասկանանք, թե ի՛նչ է խոնարհությունն ըստ Աստվածաշնչի:
Եվ հետո, որոշ Աստվածաշնչյան դրույթներ ունենալով, կտեսնենք, թե ի՛նչն է այդքան սքանչելի մեր ինքնախոնարհ Տիրոջ՝ Քրիստոսի մեջ:
Ի՞նչ է խոնարհությունը:
Հատկանշական է, որ ողջ Աստվածաշնչում խոնարհության մասին առաջին հիշատակումը տեղի է ունենում Եգիպտոսի փարավոնի և Իսրայելի Աստծո միջև աճող դիմակայության ժամանակ՝ միջնորդավորված Մովսեսի միջոցով:
Մովսեսը նախ համարձակվեց փարավոնի առջև գալ և Աստծո անունից խոսել Ելից 5-րդ գլխում․ «Բա՛ց թող իմ ժողովրդին» (Ելք 5․1)։
Փարավոնը պատասխանեց. «Ո՞վ է Եհովան, որ ես լսեմ նրա ձայնը և բաց թողնեմ Իսրայելին։ Ես չեմ ճանաչում Եհովային, և ավելին, Իսրայելին չեմ թողնի, որ գնա» (Ելք 5.2 )։
Հպարտությամբ լցված փարավոնը սխալ էր հասկանցել իր կարգավիճակը Արարիչ Աստծո նկատմամբ՝ իբրև ստեղծված մարդ: Մովսեսի միջոցով Աստված խոսում էր Եգիպտոսի թագավորի հետ և կոչ էր անում նրան հնազանդվել։ Իսկ փարավոնը մերժում էր։
Ելից 10․3-ն այնուհետև դա նկարագրում է որպես խոնարհության կոչ։
Յոթ պատուհասներից հետո ութերորդի գագաթնակետին Աստված խոսում է փարավոնի հետ․«Մինչև ե՞րբ չես ուզենալու խոնարհվել իմ առաջ»։ Խոնարհությունը ենթադրում է ճիշտ տեսակետ սեփական անձի մասին՝ որպես Աստծո կողմից ստեղծված և Նրան հաշվետու, և պահանջում է ճիշտ տեսակետ Աստծո մասին՝ որպես Արարիչ և Իր արարածների համար հեղինակավոր Մեկը: Հետևաբար, խոնարհությունը սեփական ես-ի և խոնարհության վրա չի կենտրոնանում, այլ նախ և առաջ՝ Աստծո և Նրա մեծության գիտակցմանը, իսկ հետո՝ սեփական անձի խոնարհեցմանը Նրա նկատմամբ:
Արդյո՞ք Աստված խոնարհ է:
Այլ կերպ ասած՝ խոնարհություն ունեցողն գիտակցում է այն իրականությունը, որ մարդն Աստված չէ և շատ հեռու է Աստծո նման կատարյալ լինելուց: Հպարտությունը հանգեցրեց մարդկության անկմանը, երբ Ադամն ու Եվան ցանկացան «նմանվել Աստծուն» (Ծննդոց 3․5)՝ հակառակ Նրա պատվիրանին: Խոնարհությունը հնազանդությունն է Տեր Աստծո պատվիրանին, ինչն արտացոլված է Աստվածաշնչում և մենք կտեսնենք ստորև՝ Քրիստոսի կյանքում:
«Աստծո բարեհաճությունը խոնարհների համար կփայլի։ Նրա փրկարար շնորհը կգա: Նա չի թողնի իր զավակներին»:
Այսպիսով, խոնարհությունը մարդ արարածի առաքինությունն է:
Այն հոգու, մարմնի և կյանքի կեցվածք է, որը ճանաչում և ընդունում է Աստծո Աստված լինելը և մարդասեր լինելը:
Ինչը նշանակում է, որ «Աստված խոնարհ է»:
Աստված ամբարտավան կամ հպարտ չէ։
Ավելի շուտ, խոնարհությունը արարածի առաքինություն է։
Խոնարհության էությունն ըստ աստվածաբան Ջոն Փայփերի «զգալն է, մտածելը, խոսելը և գործելն այնպես, որ ցույց տամ, որ ես Աստված չեմ»:
Այս ամենը նպաստում է նրան, որ մենք իսկապես ակնածանք ենք զգում, երբ կարդում ենք, որ մարդու մարմնով մեզ հայտնված Աստված՝ Հիսուս Քրիստոսը, «խոնարհեցրեց ինքն իրեն»։