Արվեստի և մշակույթի մեջ

Գլխավոր | Արվեստի և մշակույթի մեջ

Հիսուսը դարեր շարունակ արվեստի ու մշակույթի ոգեշնչման աղբյուր է եղել: Հիսուսի պատվին են բազմաթիվ կտավներ, ֆիլմեր, երգեր և արվեստի գործեր: Ոգեշնչվի՛ր արվեստագետների ստեղծագործական խորաթափանցությամբ ու բացահայտիր Հիսուսի այլ կողմերը:

Հիսուսը պատմության ընթացքում պատկերվել է կտավների ու արձանների տեսքով: Բազմաթիվ պատմություններ կան Նրա մասին և հետաքրքիր է, թե ինչպես են այս արվեստագետները պատմությունը արվեստի վերածում:

Անակնկալ չէ, որ Հիսուսը կարևոր թեմա է արվեստի պատմության համար: Արվեստը թանկ բան է, և միայն կարևոր թեմաներն են անմահանում կտավների և արձանների միջոցով: Կրոնական թեմայով արվեստը արվեստի պատմության հսկայական մասն է կազմում: Ահա արվեստի պատմության մի քանի կարևոր մասեր, որոնք պատկերում են Հիսուսին:

 

Ամենահին նկարը

Հիսուսի մասին հայտնի ամենահին դիմանկարը գտնվել է Սիրիայում մոտավորապես 235 թվականին, որտեղ Նա պատկերված է`   որպես մորուքավոր արժանապատիվ ու հեղինակավոր երիտասարդ մարդ: Նա պատկերված է երիտասրդ փիլիսոփայի ոճի հագուստով, երկար մազերով, փայլուն հագուստով, որը հունահռոմեական հասարակության լավ ծագում ունենալու նշան է:

Հետագայում մենք տեսնում ենք Հիսուսին պատկերված երկար մորուքով: Հին կտավներից շատերը ստորգետնյա կացարաններում են, որտեղ քրիստոնյաները հաճախ թաքուն հավաքվում են երկրպագության: 

Քրիստոսի գլուխը Ռեմբրանդտ վան Ռեյնի

download (4)

Ոչ ոք իրականում չգիտի, թե ինչ տեսք ուներ Հիսուսը: Մարդիկ հաճախ պատկերացնում են Նրա տեսքը` հիմնվելով այն ամենի վրա, ինչ գիտեն: Ամենահայտնի օրինակը Ռեմբրանդտ վան Ռեյնի դիմանկարների շարքն է: Նա մի քանի տարբերակ է նկարել Հիսուսի գլխի` հրեական մոդելով: Ի վերջո, երեք տարբեր տարբերակ կա նույն դիմանկարի:

Դա Վինչիի «Վերջին ընթրիքը»

The-Last-Supper-Restored-Da-Vinci_32x16

Գաղտնիք չէ, որ Հիսուս Քրիստոսի ամենահայտնի նկարը Լեոնարդո դա Վինչիի «Վերջին ընթրիքն» է: Նկարում դա Վինչին փորձել է պատկերել Հիսուս Քրիստոսին իր աշակերտների հետ վերջին անգամ ընթրելիս՝ մինչև Հուդայի կողմից մատնվելն ու հռոմեացիների կողմից ձերբակալվելը: Վերջին ընթրիքը նկարվել է որպես որմնանկար, և ինչպես Լեոնարդոյի գործերի մեծ մասը, ունի շատ ծածուկ ենթատեքստ: