Արդյո՞ք սա իսկապես ճշմարտությունն է

Գլխավոր | Հոդվածներ | Արդյո՞ք սա իսկապես ճշմարտությունն է

ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:35-51

Կարո՞ղ ես հավատալ դրան: Մեզ երբեմն ապացույցներ են հարկավոր որևէ բանի հավատալու համար: Մենք ուզում ենք ամեն բան մեր աչքերով տեսնել: Այս պատմության մեջ մարդիկ ուզում են բացահայտել, թե ով է Հիսուսը: Ուզում են ոչ միայն լսել Նրա մասին, այլև՝ հանդիպել:

Ես սիրում եմ ֆուտբոլ: Ընկերներիցս մեկը անըդհատ ասում էր, որ խաղի տոմս ունի; Մեծամասամբ կատակում էր: Բայց մի օր նա ասաց, որ մի եզրափակիչ խաղի յուրահատուկ մի տոմս ունի: Ես չէի կարողանում հավատալ: Ես այնքան ժամանակ չէի հավատում նրան, մինչև տոմսը տեսա նրա ձեռքում: 

Միայն լսելը բավական չէ մեզ համար: 

Երբ Հիսուսն սկսեց գործել, բազում ասեկոսեներ էին պտտվում Նրա շուրջ այն մասին, թե ո՞վ է Նա, որտեղ է ապրում, որտե՞ղ է ծնվել, արդյո՞ք Նա է այն մարգարեն, որ հարյուրավոր տարիներ առաջ խոստացվել էր: