Աղոթք

Գլխավոր | Աղոթք

Մենք բոլորս պատկերացնում ենք այդ արագ աղոթքների տեսարանը: Աղոթք կարիքի ժամանակ: Ընկճվածության մեջ դա ձեր հուսահատության արտահայտումն է: Անորոշության, վախի, անհանգստության և ընկճախտի ժամանակ մարդիկ, լինեն հավատացյալ, թե՝ ոչ, երբեմն իրենց հույսը դնում են երկնքի վրա: Հատկապես այն ժամանակ, երբ իրենց կյանքը վտանգված է և թվում է, որ այլընտրանք չկա, քան հանձնվելը մի բանի, որը վեր է ամենից:

Աղոթքը քեզ համար արագ աղոթքն է՞, թե՞ կրոնական հավաքների ժամանակ ծնկի իջած կանանց և տղամարդկանց հետ, թե մարդկանց, որ նստած են ծալապատիկ իրենց ձեռքերը պարզած ու աչքերը փակ: Աղոթքն ու մեդիտացիան բոլոր երկրներում կրոնի և մշակույթի մի մաս են կազմում: Բայց ի՞նչ է իրականում աղոթքը:

Ի՞նչ է աղոթքը

Աշխարհի հինգ կրոնների համար այս հարցն ունի միևնույն պատասխանը. Աղոթքը Աստծո հետ շփումն է: Սա ինչ-որ համընդհանուր մի բան է: Բոլորն էլ ինչ-որ մի պահի աղոթում են, բայց տարբեր կերպ: Աղոթքը եկեղեցում, մզկիթում կամ սինագոգում, մոմ վառելով, ծնկաչոք կամ արագ աղոթք արտասանելով:Աղոթքը լայն հասկացություն է, անգամ նույն կրոնական պատկանելություն ունեցող մարդկանց համար:

Աղոթքը քրիստնեական տեսանկյունից

Քրիստոնյաները հավատում են, որ երբ աղոթում են, խոսում են Աստծո հետ: Այսպես, դա ինչ-որ պարտադիր ծիսակատարություն չէ, որևէ պարտադիր կատարման ենթակա պայմաններով: Ոչ, պարզապես դա պատասխան է Իր հետ զրույցի մեջ մտնելու Աստծո կոչին:

14.24

Աստծո հետ զրույցի մեջ

Աստծո հետ զրույցի մեջ… Այո, մի փոքր վերացական է հնչում: Գուցե դա կարելի է համեմատել ընկերական զրույցի հետ:

Ընկերոջդ հետ դու կապ ունես: Դուք միմյանց գիտեք և կարող եք խոսել ձեր գաղափարներից: Ընկերոջդ հետ դուք փոխադարձաբար անկեղծորեն խոսում եք ձեր կյանքից և լսում միմյանց պատմությունները: Ահա սա է աղոթքը շատ քրիստոնյաների համար. խոսելը այն ամենի մասին, ինչ կատարվում է ձեր սրտում, ձեր կյանքում տեղի ունեցող իրադարձություններով կիսվելը, ձեր վերելքներն ու վայրէջքները:

Ինչո՞ւ է քեզ պետք աղոթել

Ես ընդհանրապես չգիտեմ՝ դու հավատո՞ւմ ես, որ Աստված գոյություն ունի, թե ոչ: Բայց պատկերացրու, որ Աստված իրոք կա: Այդ դեպքում աղոթքը բավականին զարմանահրաշ մի բան է: Որովհետև եթե իրականում դու ուղիղ կարողանայիր խոսել Աստծո, ի՞նչ կասեիր:

Դու կկիսվեի՞ր քո հույսերով և երազանքներով, քո հարցերով և խորը զգացմունքներով: Միլիոնավոր մարդիկ (մուսուլմանները, հրեաներ, քրիստոնյաները) կարծես այդպես են մտածում:

Քրիստոնեության հետևորդ շատ մարդիկ հավատում են, որ Աստված մարդուն ստեղծել է սիրուց դրդված: Աստվածաշնչում նույնպես ասվում է, որ Աստված սեր է: Աստված այնքնան լցված էր սիրով, որ որոշել է ստեղծել մարդուն, ում հետ կկիսեր իր սերը: Նա ուզում է մարդկանց հետ մնալ հարաբերությունների մեջ, որպեսզի կապը պահպանվի:

Հարաբերություններին վերջ է գալիս, եթե չկա զրույց, փոխկապակցվածություն, խնամք: Նույն կերպ էլ Աստծո հետ: Աստված ուզում է հարաբերություն ունենալ մարդկանց հետ, հենց քեզ հետ, դրա համար Նա ուզում է խոսել քեզ հետ:

Աղոթք. արդյո՞ք դա իրականում աշխատում է

 

Եթե աղոթքը Աստծո հետ զրույց է, ապա հարցն այն է, թե որքանո՞վ է կարևոր, որ աղոթքը պատասխանվի: Որովհետև «արդյո՞ք աղոթքը կպատասխանվի» հարցը ենթադրում է, որ դու ակնկալում ես որոշակի արդյունք:

Որոշ մարդիկ, գուցե դու նույնպես, մի փոքր հիասթափվում են աղոթքից հետո: Կարող է թվալ, որ կարծես խոսում ես դատարկության մեջ կամ խոսում ես առաստաղի հետ: Մի փոքր դժվար է և կարող է թվալ, որ աղոթքը չի աշխատում:

8.11

Աստծո պատասխանը

Ի՞նչ ես դու ակնկալում Աստծուց, երբ աղոթում ես: Գուցե դու հույս ունես պատասխան ստանալ կամ վարձ ունենալ երկնքից կամ որևէ լուծում ստանալ: Արդյո՞ք Աստված այդպես է գործում: Արդյո՞ք Նա մարդկանց տալիս է այն ամենը, ինչ ուզում են: Մորգան Ֆրիմանը, ով խաղում է Աստծո դերը «Էվան Ամենակարող» ֆիլմում, մի գեղեցիկ միտք է արտահայտում աղոթքի մասին:

Ի՞նչ է աղոթքն ըստ Աստվածաշնչի

Աղոթքը Աստծո հետ զրույց է բառի ամենալայն իմաստով: Հաճախ, երբ դու խոսում ես ինչ-որ մեկի հետ, անօգուտ է, եթե նրան քիչ ես ճանաչում: Դու կարող ես ճանաչել Աստծուն Նրա մասին կարդալով, օրինակ՝ Աստվածաշունչ կարդալով: Մասնավորապես, Աստածաշնչում դու կարող ես կարդալ ավելին Աստծո բնավորության մասին (չնայած ավելի հեշտ է ասել, քան անել: Աստվածաշունչը փոքրիկ հասարակական վեպ չէ, որը կարելի է մի քանի ժամում ավարտել):

Աստվածաշունչը նաև օրինակներ է պարունակում մարդկանց աղոթքներից և/կամ Աստծուն կանչելու մասին, ինչպես նաև մարդկանց մասին, որոնք երբեմն մտածում են, որ Աստված չի լսում: Ես հավատում եմ, որ Աստված լսում է ցանկացած աղոթք և պատասխանում է յուրովի իր ժամանակին, իր ձևով և պայմաններով: Սա վկայվում է Աստվածաշնչյան բազմաթիվ պատմություններում:

Աղոթքն ըստ Հիսուսի կյանքի

Մեր հարցին, թե ինչ է աղոթքը, աստվածաշնչյան բոլոր կերպարներից միայն Հիսուսն է պատասխանում: Աստվածաշնչի մեջ որոշ հատվածներում մենք տեսնում ենք, որ Հիսուսը խոսում է Աստծո հետ իրական զրույց ունենալու պես:

Ինչպե՞ս պետք է ես աղոթեմ

Հիսուսի կյանքը ցույց է տալիս, որ աղոթքը միայն սահմանված կանոնների համաձայն չէ, որ կատարվում է: Նրա անհատական աղոթքի ձևը ցույց է տալիս, որ աղոթքը Աստծո հետ հանդիպում է: Հենց այն իրավիճակների մեջ, որոնցում դու հայտնվել ես. իրականության, հիասթափության, ցավի, դժվարության, ուրախության:

Ուզու՞մ ես դա փորձել քեզ համար: Ես կասեի՝ աղոթիր այնպես, ինչպես քեզ հարմար է, որպեսզի պահպանես հարաբերություններդ Աստծո հետ: Չկա՛ համընդհանուր ձևաչափ: Ոչի՛նչ չի պարտադրվում: Ոչի՛նչ, և կարող ես աղոթել այնքան, որքան հաճախ ուզենաս:

Ուզո՞ւմ ես մի քանի հստակ գործիքներ: Այդ դեպքում այստեղ կարդա՛ մեր պատասխանը այդ հարցին, թե ինչպե՛ս պետք է աղոթել: Հուսով եմ՝ սա կօգնի քեզ քո ընթացքի մեջ: