Դու Աստծո հրաշքն ես:


Արդեն հինգ օր է`դու բաժանորդագրված ես «Քո հրաշքն ամեն օր»-ին: Հուսով եմ, որ այս ամենօրյա ուղերձները օրհնություն են քո կյանքում:

Հավանաբար, նկատել ես, որ ես միշտ ավարտում եմ իմ նամակները «Դու հրաշք ես» արտահայտությամբ: Շատերը ինձ հարցնում են, թե ինչու եմ ես այդպես անում: Շատ լավ հարց է: Ես ձեզ դա ասում եմ, որովհետև չեմ ուզում, որ մոռանաք այդ ճշմարտությունը: Ես շատ մարդկանց եմ տեսել, ովքեր չեն հավատում, որ իրենք յուրահատուկ են: Բայց ես ուզում եմ ասել քեզ Աստծո անունից` Դու յուրահատուկ ես, դուԱստծո  հրաշքն ես:

Կան նաև մի քանի այլ պատճառներ, թե ինչու եմ ես սիրում այս արտահայտությունը:

Կարծում եմ, որ այդ արտահայտությունը արժևորում և ուժ է տալիս այն մարդուն, ում ասում ես` Դու Աստծո հրա՛շքն ես, դու կարևո՛ր ես, դու յուրահատո՛ւկ ես, դու թա՛նկ ես, ես շնորհակալ եմ Աստծուն քեզ համար: Դա փառավորում է Աստծուն: Նա է միակը, Ով կարող է հրաշքներ գործել: Դու կաս, որովհետև Աստված է կամեցել, որ լինես: Նա ծրագիր ունի քո կյանքում: Ապացույցն այն է, որ դու կենդանի ես: Եվ վերջապես, դա մեր Արարչի հանդեպ երախտագիտություն է: Մենք նաև Իրեն ենք ասում երախտագիտորեն․ «Շնորհակալ ենք Քո հրաշքների համար»: Այսպիսով, իմ ընկեր, երբեք չմոռանաս` դու Աստծո հրա՛շքն ես: