October-24

Գլխավոր | Հրաշքներ | Տերն ասում է քեզ. «Մի՛ վախեցիր»

Տերն ասում է քեզ. «Մի՛ վախեցիր»

Մենք շարունակում ենք Եղի՛ր ուժեղ և համարձակ անվանումը կրող ուղերձների շարքը, որը հիմնված է Հեսու 1․9 խոսքի ուսումնասիրության վրա

«Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս» (Հեսու 1․9):

Այսօր Տերն ասում է քեզ. «Մի՛ վախեցիր»:

Տերը գիտի մեր զգացմունքները, և Նա գիտի, որ մեր կյանքում կարող են լինել իրավիճակներ և տեղի ունենալ իրադարձություններ, որոնք մեր մեջ վախեր են առաջացնելու: Նա գիտի, որ մենք կարող ենք թաքնվել վախի հետևում, երբ այն ճանապարհը, որը Տերը նախատեսել է մեզ համար, չափազանց դժվարին ու ահավոր է թվում:

Սիրելի բարեկա՛մ, այսօր ուզում եմ ինձ և քեզ քաջալերել, որպեսզի նման իրավիճակներում մեր թաքստոցը ոչ թե վախը լինի, այլ Տիրոջ ջերմ ու ապահով գիրկը։

Իրականում, վախը Աստվածաշնչում նկարագրվում է որպես մեղքի և Աստծուց մեր բաժանման առաջին հետևանքներից մեկը. «Պարտեզում Քո ձայնը լսեցի և վախեցա, որովհետև մերկ էի, և թաքնվեցի» (Ծննդոց 3.10):

Սատանայի մարտավարությունը հե՛նց մեզ վախեցնելն է: Աստվածաշունչն ասում է, որ նա շրջում է մռնչող առյուծի պես։ Նա փորձում է վախեցնել մարդկանց, քանի որ․․․

  • Վախը կաթվածահար է անում մարդուն:
  • Վախը խեղաթյուրում է իրականությունը և թույլ չի տալիս ճիշտ ընկալել այն:
  • Վախը խանգարում է մեզ ճիշտ որոշումներ կայացնելու հարցում:
  • Վախը մեզ ստիպում է նահանջել, այլ ոչ թե առաջ շարժվել:
  • Վախը մեզ հետ է պահում այն հրաշալի ծրագրի մեջ մուտք գործելուց, որն Աստված ունի մեր կյանքի համար:

Հենց դա տեղի ունեցավ այն մարդու հետ, ով իր տիրոջից քանքար ստացավ, բայց գնաց և վախից թաքցրեց այն․ «Եվ վախենալով գնացի, քո քանքարը հողի մեջ թաքցրի. ահա քոնը» (Մատթեոս 25.25):

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, այսպիսով, ինչպե՞ս կարող ես հաղթահարել քո վախերը:

  • Սկսի՛ր վախի աղբյուրը բացահայտելուց:

Արդյոք այդ վախը մարդո՞ւ հանդեպ է։ Գուցե անհանգստանում ես, թե ինչպիսին կլինի նրանց արձագա՞նքը, ինչն էլ խոչընդոտում է, որպեսզի մուտք գործես այն ընթացքի մեջ, որն Աստված է պատրաստել քեզ համար։

Ահա թե ինչ է ասում Աստվածաշունչը. «Ես, Ե՛ս եմ ձեզ մխիթարողը. դու ո՞վ ես, որ սարսափում ես մահկանացու մարդուց, մարդու որդուց, որը նման է խոտի» (Եսայիա 51․12):

  • Հաջորդ քայլը քո վախերն Աստծուն խոստովանելն է:

Երբե՛ք չմոռանաս, բոլոր վախերը վախենում են, երբ դու դավանում ես Աստծո Խոսքը:

Կանգնի՛ր ամուր ու հաստատուն և հայտարարի՛ր, որ դու որոշում ես կայացնում ապավինելու Աստծո Խոսքին, հնազանդվելու Աստծո կամքին և Աստված հաղթում է քո բոլոր վախերին և որ Նա է քեզ զորացնողը:

Կրկին ընթերցե՛նք Աստվածաշնչից․ «Ամեն մի գործիք, որ շինված է քո դեմ, հաջողություն չպիտի ունենա, և ամեն լեզու, որ դատաստանի է ելնելու քո դեմ, պիտի դատապարտվի։ Ա՛յս է Տիրոջ ծառաների ժառանգությունը, և Ինձնից է գալու նրանց արդարացումը»,- ասում է Տերը» (Եսայիա 54․17):

Այսօր աղոթում եմ, որ դու համարձակություն ունենաս հայտարարելու, որ քո պայքարներն ու պատերազմը հանձնել ես Տեր Աստծուն: Հավատարիմ եղի՛ր Աստծո Խոսքը հասկանալու և Աստծո կամքին հնազանդվելու հարցում ու կարող ես վստահաբար առանց վախի կանգնել Աստծո խոստումների մեջ և գլուխդ բարձր առաջ գնալ կյանքի հաղթական ընթացքով։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: