• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 28 հնս 2025 թ.

Աստված անձամբ է պարգևատրելու ձեզ

Հրապարակման ամսաթիվ 28 հնս 2025 թ.

Զարմանալի է, բայց Աստված Իր Խոսքում ասում է, որ մեր կարիքն ունի որոշակի ծրագրեր այս երկրի վրա իրականացնելու համար։ Ամենակարող և ինքնիշխան Աստված Իր կողմից ստեղծված արարածների հետ համագործակցության կարիք ունի։ Եվ Նա կանչում է ինձ և քեզ համագործակցելու Իր հետ՝ աշխատելու և ծառայելու Նրա հետ «ձեռք ձեռքի» տված, որպեսզի մարդիկ ճանաչեն Նրան՝ միակ ճշմարիտ Աստծուն, որպեսզի ճանաչեն այս կյանքի և տիեզերքի մասին ճշմարտությունը, որպեսզի լուսավորվեն ու տեսնեն հոգևոր իրողությունները, որպեսզի փրկվեն խավարի ստրկությունից ու գան լույսի ազատության մեջ։ Եվ ավելին՝ Նա անսահման մեծ ուրախությամբ ցնծում է, երբ մենք ընդունում ենք Նրա հետ համագործակցելու այս անհավանական առաջարկը։ 

Եվ նրա տերը նրան ասաց. «Լա՛վ, բարի ու հավատարի՛մ ծառա, քանի որ դու քչի մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատի վրա կկարգեմ. մտի՛ր քո տիրոջ ուրախության մեջ» (Մատթեոս 25.21):

Սիրելի՛ Ընկեր, վերը բերված աստվածաշնչյան առակի մեջ տերն իր գոհունակությունն է հայտնում իր ծառայի հանդեպ բարի խոսքերով։ Եվ տերը առաջարկում է նրան միանալ իր ուրախությանը, որպեսզի նրանք կարողանան միասին տոնել այդ հրաշալի արդյունքը... 

Ուզում եմ քեզ հիշեցնել քո կյանքի որոշ փորձառություններ։ Ի՞նչ զգացողություններ ունեիր, երբ.

  • Երեխադ առաջին դասարան էր գնում կամ ընդունվեց համալսարան երկարատև ու քրտնաջան նախապատրաստությունից հետո:

  • Դու ինքդ հաջողվեցիր ու մեծ արդյունքի հասար՝ լինի դա աշխատանքային հաջողություն, որևէ մրցույթում հավաստագիր կամ զբաղեցրած տեղ կամ էլ մեկ այլ ոլորտ։ 

  • Քո ծանոթներից կամ բարեկամներից մեկը մեծ հաջողության էր հասել, և դու քո շրջապատի մարդկանցից շնորհավորանքներ էիր ստանում նրա հաջողության առթիվ։ 

Նման պահերին մեր ներսում բարձրանում են հույզերը, ու երջանկության մի անսահման զգացում է պատում մեր սիրտը: Նույնն է նաև մեր Տեր Աստծու պարագայում. հանուն Նրա գործի քո ջանքերը, Նրան ծառայելու քո աշխատասիրությունը, «փոքր բաների» մեջ քո հավատարմությունը և Աստծու հանդեպ սիրո այլ նմանատիպ գործնական դրսևորումներն ուրախացնում են մեր Տիրոջը, և Նրա սիրտը ցնծում է քեզնով: Այսօր որոշում կայացրո՛ւ, որ միշտ Տեր Աստծու համար առանձնացնելու ես քո լավագույնը, ներդնելու ես քո ամբողջ էությունն ու սիրտը հանուն Նրա գործի... ցանկացած իրավիճակում, ցանկացած ժամանակ և ցանկացած առիթով:

«Ինչ էլ որ անեք, սրտա՛նց արեք, ինչպես կանեիք Տիրոջ և ոչ թե մարդկանց համար» (Կողոսացիներին 3.23):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, սա արմատապես կփոխի քո կյանքը։ Քո ներսում կբոցավառվի հանուն Աստծո Արքայության գործի ապրելու և գործելու փափագը։ Եվ հանուն դրա դու կձգտես ինքնակատարելագործվել և հղկվել՝ որպես Տեր Աստծու բարի ու հավատարիմ մշակ։ Եվ եթե իմ այս խոսքերը դառնան քո կյանքի իրողությունը, ապա սպասիր, որ մի օր Աստված անձամբ է պարգևատրելու քեզ, և դու էլ ես լսելու իմ երազանքը դարձած այս հիասքանչ խոսքերը. «Ապրե՛ս, բարի և հավատարիմ ծառա։ Ես այնքա՜ն երջանիկ եմ, որ դու քո երկրային կյանքի ընթացքում որոշեցիր ապրել Իմ կամքի համաձայն և կյանքդ նվիրեցիր այն առաքելությանը, որի համար քեզ արարել էի և որի մեջ կանչել էի քեզ։ Դու կատարյալ չէիր, անշուշտ, և շատ սխալներ գործեցիր։ Բայց Ես տեսնում էի Ինձ հաճեցնելու քո սրտի կրակոտ փափագը և անսահման մեծ նվիրումը։ Դու Ինձ ես տվել քո լավագույնը: Մտի՛ր Իմ ուրախության մեջ»։

Աստված սիրում է, երբ Իր զավակները նվիրվում են Իրեն..․ Ես քաջալերում եմ քեզ հանուն Նրա և Նրա գործի ներդնել քո կյանքի լավագույնը… (ընթերցի՛ր Հռոմեացիս 12.1 խոսքը):

Աստված գնահատում է քո սրտի նվիրումը:

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես