Սիրելի բարեկամ, տարբեր ժամանակներում մեր կյանք կարող են տարբեր ուժգնության փոթորիկներ այցելել։ Երբեմն դրանք կարող են այնպիսի ավերիչ ուժ կրել իրենց մեջ, որ դրանց հաղթահարելու հավատն է անգամ կորսվում մեր մեջ։ Նման պահերին անգամ աղոթքն է ասես անիրական դառնում և խաղաղության մեր փնտրտուքները նման են դառնում անօգուտ աշխատանքի, որի արդյունքը ոչ միայն չի երևում, այլև որևէ նշան չենք տեսնում, որը թեկուզ անուղղակիորեն մեզ հույս ներշնչեր, թե երբևէ կարող ենք հաղթահարել մեր կյանք այցելած փոթորիկներն ու վերջապես վայելել խաղաղության հոգեպարար ընթացքը։
Եթե քո կյանքում երբևէ բախվել ես իրական փոթորկի և եթե համարձակություն ունենանք մի կողմ դնելու մեր հոգևոր դիմակները, ապա պետք է համաձայնվենք, որ վերը նկարագրած իրավիճակը իրականությունից կտրված նկարագրություն չէ միայն։ Սակայն ճշմարտությունն այն է, որ մենք երբեք միայնակ չենք մնում մեր կյանքի փոթորիկներին դեմ հանդիման։ Աստված տեսնում է ամեն բան։ Եվ Նա մեր կողքին է, որպեսզի օգնի մեզ։
Նման պահերին մենք պետք է նկատենք Նրա ներկայությունն ու ուղղակի բռնենք Նրա կողմից մեզ ուղղված օգնության ձեռքը։ Մենք պետք է սովորենք վստահել Նրան և մեր կյանքի հոգսերը՝ մեր ուսերը կքած բեռները, կարողանանք հանձնել մեր Աստծուն։ Մեր կյանքի իրավիճակները միանգամից գուցե չփոխակերպվեն, բայց եթե միայն սովորենք մեր հոգսերը Տիրոջը հանձնելը, մենք կկարողանանք վերապրել Նրա պարգևած խաղաղությունը, քանի որ գիտենք, թե Ում ենք վստահել մեր խնդիրները։
Աստվածաշունչն ասում է․ «Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի» (Փիլիպեցիս 4․6-7)։
Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, վերհիշելով քո կյանքը՝ կարո՞ղ ես ասել, թե մինչև այժմ ինչ պտուղներ են տվել քեզ քո անհանգստություններն ու մտահոգությունները։ Բացի քո խաղաղությունը գողանալուց, ինչպիսի՞ հետևանքներ են դրանք թողել քո ներաշխարհի վրա։
- Մի՞թե անհանգստություններն ու տագնապները չեն խլել քո վստահությունը՝ պատնեշներ բարձրացնելով քո և սիրելիներիդ միջև։
- Մի՞թե անհանգստությունը չի ազդել քո որոշումների վրա՝ քեզ հասցնելով այնպիսի մի վիճակի, որ սկսես զղջալ քո ընթացքի համար։
- Մի՞թե անհանգստությունն ու տագնապը չեն վատթարացրել առողջությունդ ու լարման մեջ պահել նյարդային համակարգդ։
- Երբևէ ստացե՞լ ես որևէ դրական արդյունք անհանգստությունից ու տագնապից։
Սակայն քեզ համար բարի լուր ունեմ այսօր՝ Աստվա՛ծ Ինքն է քո խաղաղության աղբյուրը (Եփեսացիս 2․14)։
Խաղաղությունը պարզապես Աստծո կողմից տրվող մի զգացողություն չէ։ Խաղաղությունն Աստծո Էությունն է։ Տեր Հիսուսն ասաց․ «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. Ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա» (Հովհաննես 14․27)։
Այսօր հավատքով ընդունի՛ր և մտքումդ պահի՛ր հետևյալը՝ Աստծո խաղաղությունը գալիս է խաղաղության Աստծուց։ Տերն Ինքը Խաղաղության Իշխանն է։
Առաջարկում եմ լսել «Ինչի՞ն է ծարավ հոգիդ փափագում (պատգամ Աստծո խաղաղության մասին)» վերնագիրը կրող այս պատգամը
Ժամանակ տրամադրիր այս ուսուցումը սրտանց ու հավատքով ընդունելու համար և ընդունի՛ր նաև Տեր Աստծո կողմից քեզ համար պատրաստված անսասան խաղաղությունը։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը