September 29

Գլխավոր | Հրաշքներ | Միշտ ուրախ եղեք…! ?

Միշտ ուրախ եղեք…! ?

Սիրելի բարեկա՛մ, այսօր Սաղմոս 94․18-19  հատվածի մեր ուսումնասիրության վերջին օրն է: Թո՛ւյլ տուր այսօր, որ Տիրոջ խաղաղությունը գա քո կյանքի մեջ։ 

«Եթե ասում եմ՝ «Ոտքս դողդողում է», Տե՛ր, քո ողորմությունը հաստատում է ինձ։ Մինչ իմ հոգսերն իմ սրտում շատանում են, Քո մխիթարություններն ուրախացնում են ինձ» (Սաղմոս 94.18-19

«․․․ ուրախացնում են ինձ»։ Եթե Աստվածաշունչն ասում է. «Մշտապես ուրախ եղեք» (Ա Թեսաղոնիկեցիս 5․16), ապա դա նշանակում է, որ այս պահանջն իրակացնելը հնարավոր է:

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, Աստված շատ է ուզում զորացնել քեզ Իր ուրախությամբ: Նա Իր կատարյալ ուրախությունն է ուզում դնել քո սրտի մեջ և Իր ժպիտը քո դեմքին։

Փառաբանի՛ր Աստծուն և թո՛ւյլ տուր, որպեսզի Նա քեզ լցնի Իր ուրախությամբ: 

Ուրախությունը հզոր զենք է: 

Ահա իմ աղոթքը քեզ համար, որը վերցված է Աստվածաշնչից.

  • Եվ հույսի Աստվածը 
  • թող ձեզ ամեն ուրախությամբ 
  • և խաղաղությամբ լցնի 
  • հավատի մեջ
  • որպեսզի Սուրբ Հոգու զորության հույսով
  • առատանաք։

Հռոմեացիս 15․13

Երբե՛ք մի մոռացիր, որ ուրախությունը չի ծնվում ինքնաբերաբար և ոչ էլ գալիս է դավանությունով ու հռչակումներով։ Ուրախությունն ընդունելը քո որոշումն է՝ հաստատուն որոշում, որը պետք է հենց հիմա կայացնես։

Առաջարկում եմ նաև ժամանակ տրամադրել և լսել «Սուրբ Հոգու պտուղներ» շարքի «Ուրախություն» վերնագրով պատգամը՝

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: