Սիրելի բարեկա՛մ, երբևէ մտածե՞լ ես այն մասին, թե ինչու Տեր Հիսուսը պետք է նման չարչարանքներով ու տանջալի մահով անցներ․․․
Աստվածաշունչն այս հարցին այլ ձևակերպում է տալիս․ «Չէ՞ որ Քրիստոսը պետք է այս չարչարանքները կրեր ու փառքի մեջ մտներ» (Ղուկաս 24․26)։
Այո՛, Նա ՊԵՏՔ է կրեր այդ սարսափելի չարչարանքները։ Ինչո՞ւ։ Քանի որ հենց Նրա մահն ու առաքելության իրագործման շնորհիվ էր, որ մենք դառնալու էինք Իրեն ժառանգակից՝ Աստծո որդիներ ու դուստրեր։
Նրա մահը մեզ մի այնպիսի զորությամբ է լցնում՝ կյանքի․․․ հավիտենական կյանքի զորությամբ, որ ոչ ոք և ոչ մի բան չի կարող համեմատվել այդ զորության հետ։ Այսպիսով, Տեր Հիսուսի երկրային կյանքի ավարտը նախանշում է Նրա հետ մեր նոր կյանքի սկիզբը։
Այսպիսով, Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, երբ դու էլ դժվարին ժամանակներով ես անցնում, խորհի՛ր այս մասին․ մենք էլ, երբեմն թրթուրների նման կարիք ենք զգում մեր կյանքի որոշ ոլորտներում մահվան փաստն ընդունելու, որպեսզի դրա արդյունքում չքնաղ թիթեռնիկի նման շատ ավելի սքանչելի ու զորավոր իրողություններ կյանքի կոչվեն և մեր կյանքը դարձնեն վայելուչ ու պտղաբեր։
Այո՛, գիտեմ, որ այս ամենը դժվարություններով անցնող մարդու համար կարող է անմտության երանգներ կրել, բայց, այնուամենայնիվ, ասվածը ճշմարտություն է։ Կյանքը կարող է ծլարձակել անհուսորեն ցավալի և մահու չափ տանջալի չարչարանքների իրողությունից։ Իսկ եթե այդ ամենի վերջը մի նոր բանի սկի՞զբն է միայն․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը