• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
    • VI Vietnamese
Հրապարակման ամսաթիվ 24 հկտ 2026 թ.

Աստված կարող է ամենը շրջել դեպի բարին

Հրապարակման ամսաթիվ 24 հկտ 2026 թ.

Մոտենում ենք ուղերձների շարքի ավարտին, որը կրում է «Երբ անցնում ես դժվարին ընթացքով․․․» անվանումը։ Իմ կյանքում ամենածանր պահերին ինձ ուժ է տվել Աստծու Խոսքի այն զորավոր խոստումը, որ Աստծուն սիրողների համար ամեն բան բարուն գործակից է լինելու։ Ես իմ ամբողջ սրտով հավատում ու սիրում եմ Աստծուն և այս խոստման իրականացումը շատ անգամ եմ տեսել իմ դժվարությունների մեջ։

«Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են նրա կամքով» (Հռոմեացիս 8․28):

Սիրելի՛ Ընկեր, այս զորավոր խոստման իրականացման հարցում ամենակարևորը դրա պայմանին բավարարելն է։ Ինձ միշտ թվացել էր, թե ես սիրում եմ Աստծուն։ Ես անգամ համոզված էի դրանում այնքան ժամանակ, քանի դեռ չէի կարդացել Աստծուն սիրելու մասին աստվածաշնչյան ճշմարտությունը։ 

«Որովհետև սա է Աստծու սերը. որ պահենք Նրա պատվիրանները։ Նրա պատվիրանները ծանր չեն» (Ա Հովհաննես 5․3):

«Եթե Ինձ սիրում եք, պահե՛ք Իմ պատվիրանները» (Հովհաննես 14․15):

Երբ ես կարդացի ու հասկացա այս խոսքերն Աստվածաշնչից, իմ մեջ փոխվեց Տեր Աստծուն սիրելու ընկալումը։ Ես սկսեցի իմ սերը Նրա հանդեպ չափել Նրա կամքին և Նրա պատվիրաններին իմ հնազանդությամբ։ Ես, անշուշտ, չդարձա կատարյալ ու անսխալական մարդ։ Սակայն երբ իմ սիրտն արդեն ուղիղ էր Տեր Աստծու առջև․․․, երբ իմ կյանքում չկար մի մեղք, որը բացահայտելու պարագայում ես հաշտվեի դրա հետ, արդարացնեի այն կամ չպայքարեի այն իմ կյանքից հեռացնելու համար․․․ Երբ ես արդեն կարող էի Տիրոջ առջև իմ աղոթքների մեջ ասել․ «Տե՛ր, Դու գիտես, որ ես սիրում եմ Քո կամքը իմ ցանկություններից ու իմ հարամարվետությունից առավել», հե՛նց այդ ժամանակ սկսեցի իմ կյանքում տեսնել Աստծու հրաշքները ամենաբարդ իրավիճակներում։ Աստված ամենածանր իրադարձություններն ու մարդկանց վատ վերաբերմունքը շրջում էր դեպի բարին և դրանք մի անբացատրելի օրհնության էր վերածում իմ կյանքում։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, այսօրվա ցավը դեռ ամբողջ պատմությունը չէ։ Այն, ինչ այսօր չես կարողանում տրամաբանորեն բացատրել, դեռ կարող է տեղ գտնել քո կյանքում Տեր Աստծու բարիքի ծրագրում։ Քո ամբողջ սրտով խնդրի՛ր, որ Տերը փոխի Իրեն սիրելու մասին քո պատկերացումները, եթե դրանք չեն համապատասխանում Աստվածաշնչի փոխանցած ճշմարտությանը։ 

Աղոթի՛ր, որ չսիրես Աստծուն միայն քո շուրթերով, այլ սիրես Տիրոջը Նրա կամքի ու պատվիրանների հանդեպ քո հնազանդությամբ։ Եվ համոզված եմ, որ որոշակի ժամանակ անց շնորհակալության աղոթքներ ես ուղղելու առ Աստված, որովհետև Նա քո կյանքի դժվարին իրավիճակները շրջելու է դեպի բարին, և այսօրվա քո խնդիրները դառնալու են Աստծու անվանը փառք բերող զորավոր վկայություններ։ 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես