• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
    • VI Vietnamese
Հրապարակման ամսաթիվ 25 հկտ 2026 թ.

Աստծու խոստացած ապագան ազատ է ցավերից

Հրապարակման ամսաթիվ 25 հկտ 2026 թ.

Այսօր ավարտում ենք շարքը, որը կրում է «Երբ անցնում ես դժվարին ընթացքով․․․» անվանումը։ Շատ եմ փափագում և մեծ հույս ունեմ, որ ուղերձների այս շարքը քաջալերանք էր քեզ համար և գործնական խորհուրդներ փոխանցեց քեզ կյանքի դժվարին ընթացքի մեջ Տեր Աստծուց օգնություն և զորություն ընդունելու հարցում, ինչպես նաև քո հայացքն ու հավատքն ուղղեց Տեր Աստծու խոստումներին և Նրա քաղցր ու փոխհատուցող ներկայությանը։ 

Սիրելի՛ Ընկեր, մեր այս շարքի վերջին ուղերձի մեջ ուզում եմ խոսել աստվածաշնչյան այն զորավոր ճշմարտության մասին, որի իրականացումը սպասում է Աստծուն սիրող ու Նրա փրկությունը Տեր Հիսուսի զոհի շնորհիվ ընդունած յուրաքանչյուր մարդու։ Աստված Իր Խոսքի մեջ ասում է, որ քո տառապանքն ու դժվարությունները ժամանակավոր են, և մի օր Նա սրբելու է ամեն արտասուք քո աչքերից։ 

«Եվ գահից մի ուժեղ ձայն լսեցի, որ ասում էր. «Ահա Աստծու խորանը, որ Նա բնակվելու է մարդկանց հետ։ Նրանք կլինեն Նրա ժողովուրդները, իսկ Ինքը կլինի նրանց Աստվածը, որ նրանց հետ է։ Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չի լինելու, չի լինելու նաև ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ, որովհետև նախկիններն անցան» (Հայտնություն 21․3-4):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ինձ քաջալերում է Աստծուն ընդունողների և Քրիստոսի ուսուցումների հանդեպ հավատքի  շնորհիվ Նրա ժողովուրդը դարձած մարդկանց համար Աստվածաշնչի նկարագրած այս ապագան։ Մահ չի լինելու, չի լինելու սուգ, ո՛չ տառապանքի աղաղակ և ո՛չ էլ ցավ։ 

Եվ այս հրաշալի խոստումը կարող է ընդունել յուրաքանչյուր մարդ, որ այսօր անցնում է ցավի, սգի ու տառապանքի միջով։ Ընդամենը պետք է մի կողմ դնել մեր մեջ արմատացած այս աշխարհի մտածելակերպը և սկսել ապրել Քրիստոսի հավատարիմ աշակերտի կյանքով՝ հավատալով Տեր Հիսուսի խոսքերին ու փոխանցած սկզբունքներին։ Ընդամենը պետք է մի կողմ դնել սեփական պատկերացումները և ընդունել Աստծու անսխալականությունն ու այդ անսխալականության պտուղ Աստվածաշունչը։ Եվ կգա ժամանակ, ու Աստված կսրբի ամեն արտասուք նման մարդկանց աչքերից․․․

Այսօր աղոթում եմ քեզ համար, որ չնայես քո կյանքի դժվարություններին, ցավերին և անգամ՝ վախերին ու տագնապներին, այլ նայես Աստծու ու Նրա Խոսքի սկզբունքներին։ Վերջին խոսքը քո կյանք այցելած ցավինը կամ դժվարությանը չէ, այլ Աստծունն է, որ մեզ ելք է խոստացել, իսկ Իր Խոսքի ու խոստումների շնորհիվ հույս է մեզ փոխանցում։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես