• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
    • VI Vietnamese
Հրապարակման ամսաթիվ 22 հկտ 2026 թ.

Աստված կարող է խաղաղության մեջ պահել քո սիրտը

Հրապարակման ամսաթիվ 22 հկտ 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Երբ անցնում ես դժվարին ընթացքով․․․» անվանումը։ Դժվարությունների ժամանակ հավատացյալի համար շատ կարևոր է սեփական ուսերին ծանրացած հոգսը Տեր Աստծուն հանձնելու հմտությանը տիրապետելը։  

Սիրելի՛ Ընկեր, երբ մենք մեր հոգսի ծանրությունը կրում ենք ու պահում մեր ուսերի վրա, մեր սիրտը լցվում է տագնապներով ու անհանգստությամբ։ Իսկ երբ սովորում ենք հոգսը Աստծուն վստահելն ու Նրան հանձնելը, մեր սիրտը լցվում է խաղաղությամբ։ 

«Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի» (Փիլիպպեցիս 4․6-7):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, քո սրտի խաղաղությունը սկսվում է այնտեղ, որտեղ անհանգստությունդ հանձնում ես Աստծուն։ Վերը բերված աստվածաշնչյան հատվածը մեզ սովորեցնում է, որ հոգսը Տեր Աստծուն հանձնելու կերպը աղոթքով Նրան այն ամենը վստահելն է, ինչն այսօր ծանրացնում է քեզ։

Մտահոգվելու փոխարեն մենք պետք է աղոթենք։ Տրտնջալու ու բողոքելու փոխարեն՝ գոհությամբ ու շնորհակալությամբ մեր խնդրանքները պետք է հայտնենք Աստծուն։ 

«Աստծու հզոր ձեռքի տակ խոնարհվե՛ք, որպեսզի ձեզ ժամանակին բարձրացնի։ Ձեր ամբողջ հոգսը Նրա վրա՛ գցեք, որովհետև Նա ձեզ հոգ է տանում» (Ա Պետրոս 5․6-7):

Երբ անցնում ես դժվարին ընթացքով, ավելի մոտեցիր Աստծուն։ Երբ անցնում ես դժվարին ընթացքով, խոնարհվի՛ր Աստծու հզոր ձեռքի տակ։ Նա Իր ժամանակին քեզ կբարձրացնի։ Նա սիրում է քեզ և հոգ է տանում քեզ համար։ Աղոթքով, աղաչանքով և գոհությամբ հայտնիր Նրան քո խնդրանքները։ Զրուցի՛ր քո երկնային Հոր հետ քո դժվարությունների մասին։ Սովորի՛ր հոգսդ Աստծուն հանձնելու կերպը, և քո սիրտը կմաքրվի բոլոր տագնապներից ու անհանգստություններից։ 

Քո կյանքի ամենադժվարին պահերին Աստված կարո՛ղ է սիրտդ պահել խաղաղության մեջ, եթե հոգսերդ հանձնես Նրան և վստահես Աստծուն քո բոլոր խնդիրներն ու դժվարությունները։ 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես