• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
    • VI Vietnamese
Հրապարակման ամսաթիվ 21 հկտ 2026 թ.

Աստված իմաստություն է տալիս Իրենից խնդրողին

Հրապարակման ամսաթիվ 21 հկտ 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Երբ անցնում ես դժվարին ընթացքով․․․» անվանումը։ Երբ անցնում ենք կյանքի դժվարին ու ծանր ընթացքներով, մենք ո՛չ միայն օգնության կարիք ունենք, որպեսզի դիմակայենք ու հաղթահարենք այդ դժվարությունները, այլև կարիք ունենք իմաստության, որպեսզի ելք գտնենք անելանելի թվացող իրավիճակներից և մեզնից կախված ամեն բան անենք, որպեսզի այլևս չընկնենք նման իրավիճակների մեջ։ 

Սիրելի՛ Ընկեր, այո՛, Աստծու շնորհը միայն զորության տեսքով չի գալիս մեր կյանք, այլ Տիրոջ օգնությունը մեզ կարող է հասնել նաև Նրանից եկած իմաստության տեսքով։ 

Երբեմն մեր դժվարությունները այնքա՜ն են մշուշում մեր ճանապարհը, որ չենք տեսնում մեր հաջորդ քայլը և ճիշտ որոշումների հերթականությունը։ Հենց ա՛յդ ժամանակ է, որ օգնության է հասնում Տեր Աստծու տված իմաստությունը, քանի որ Նա տեսնում է այն, ինչը մե՛նք չենք տեսնում։ Աստված ամենագետ է։ Նա գիտի իրավիճակներն ու ելքերը։ Նա գիտի ամեն բան։ Եվ Նրանից ստացած իմաստությունը մեզ օգնելու է, որպեսզի գնանք ճիշտ ուղով և ընդունենք ճիշտ որոշումներ։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, իսկ ինչպե՞ս կարող ես Աստծուց ստանալ հե՛նց այն իմաստությունը, որն անհրաժեշտ է քեզ քո կյանքի տվյալ իրավիճակի մեջ։ Պատասխանը կրկին ու կրկին գտնում ենք գրքերի Գիրք և ճշմարտության միակ բացարձակ Աղբյուր Աստվածաշնչի մեջ։ 

«Իսկ եթե ձեզանից մեկն իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին առանց նախատելու պարզապես տալիս է, և նրան կտրվի։ Միայն թե թող նա հավատով խնդրի, առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծ ու տատանվող ալիքին։ Այդ մարդը թող չկարծի, թե Տիրոջից որևէ բան կստանա։ Երկմտող մարդն անհաստատ է իր բոլոր ճանապարհներում» (Հակոբոս 1.5-8):

Եթե մեկն իմաստության պակաս է զգում, թող խնդրի Աստծուց։ Աստվածաշունչն  ասում է, որ Աստված տալիս է առանց նախատելու։ Միակ պայմանը հավատքով խնդրելն է։ Աստված սիրող Հայր է։ Եթե դու ընդունել ես Նրա հայրությունը՝ Իր Խոսքի՝ Աստվածաշնչի շնորհիվ ընդունելով Նրա կամքն ու ուսուցումները, ապա ոչ մի կասկած չպիտի ունենաս, որ երբ քո երկնային Հորից իմաստություն խնդրես, Նա Իր հայրական հոգատարությամբ տալու է քեզ ճիշտ որոշումներ կայացնելու և ճիշտ ընթացք ընտրելու քեզ այնքա՜ն անհրաժեշտ իմաստությունը։ 

«Խնդրե՛ք, և կտրվի ձեզ, փնտրե՛ք և կգտնեք, բախե՛ք, և ձեզ կբացվի. որովհետև ով խնդրում է, ստանում է, ով փնտրում է, գտնում է, ով բախում է, նրան բացվում է։ Կամ ո՞վ է ձեզանից այն մարդը, որից եթե իր որդին հաց խնդրի, նրան քար կտա, կամ ձուկ խնդրի, նրան օձ կտա։ Արդ, եթե դուք, որ չար եք, ձեր զավակներին բարի պարգևներ տալը գիտեք, հապա որքա՜ն առավել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, ովքեր խնդրում են Իրեն» (Մատթեոս 7․7-11):

Հավատո՞ւմ ես Տեր Հիսուսի այս խոսքերին։ Եթե այո՛, ապա այսօր քաջալերում եմ քեզ հենց ա՛յդ հավատքով ու առանց որևէ կասկածի մեր երկնային Հորից խնդրել իմաստությունը, որը լավագույն օգնությունն է լինելու քո կյանքի դժվարին իրավիճակների մեջ և ծանրագույն ընթացքների ժամանակ։ Աստված սիրում է քեզ; Խնդրի՛ր և կստանաս․․․

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես