• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 25 ապր 2026 թ.

Ո՞ւմ վրա ես դրել քո հույսը

Հրապարակման ամսաթիվ 25 ապր 2026 թ.

Մենք մոտենում ենք «Քաջալերանքներ 43-րդ սաղմոսից» անվանումը կրող ուղերձների շարքի ավարտին։ Նախորդ ուղերձի մեջ անդրադարձանք մարդու տրտմության ժամանակ Տեր Աստծու ուղարկած շնորհի օգնությանը։ Սակայն աննկարագրելի ուժի, համբերության ու զորության այդ օգնությունն Աստծուց ընդունելու համար մարդը պետք է իր հույսն ամբողջովին Տեր Աստծու վրա դնի։ 

«Ուղարկի՛ր Քո լույսը և Քո ճշմարտությունը. թող նրանք առաջնորդեն ինձ դեպի Քո սուրբ լեռը և դեպի Քո բնակարանները։ Ես դեպի Աստծու սեղանը կգնամ, իմ ուրախության և ցնծության Աստծուն մոտիկ և քնարով կգոհանամ Քեզնից, ո՜վ Աստված, Աստվա՛ծ իմ։ Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, և ինչո՞ւ ես խռովված ինձանում. հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ Նրանից, որովհետև Նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը» (Սաղմոս 43․3-5):

Սիրելի՛ Ընկեր, իսկ դու քո կյանքի դժվարագույն պահերին ո՞ւմ վրա ես դնում քո հույսը։ Արդյոք ունե՞ս քո դժվարությունների ու ճգնաժամերի ժամանակ հույսդ Աստծու վրա դնելու կարևորագույն որակը։ Կարևոր է հասկանալ, որ հույսը բխում է հավատքից։ 

Տեր Հիսուսի հանդեպ հավատքով ենք արդարանում և Աստծու հետ հաշտություն ընդունում։ Հավատքով ենք ընդունում Տեր Աստծու շնորհի օգնությունները մեր դժվարությունների ժամանակ։ Նեղությունների ժամանակ Տեր Աստծու շնորհը մեզ համբերություն է սովորեցնում, համբերությունը՝ փորձառություն տալիս, որպեսզի հերթական դժվարության ժամանակ մենք հիշենք Աստծու շնորհի օգնության նախորդ դրսևորումները և լցվենք դեպի Աստված մեր ունեցած անսասան հույսով։ 

«Արդ մենք, հավատով արդարացած լինելով, Աստծու հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Նրա միջոցով հավատով ընդունել ենք այս շնորհը, որի մեջ մտել ենք ու կանք և պարծենում ենք Աստծու փառքի հույսով։ Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև նեղությունների մեջ ենք պարծենում՝ գիտենալով, որ նեղությունը համբերություն է բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս։ Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ» (Հռոմեացիս 5․1-5):

Տեր Աստծուն հուսացած մարդը երբե՛ք ամոթով չի մնա։ Տեր Աստծուն հուսացած մարդը երբե՛ք ուժասպառ չի լինի։ Տեր Աստծուն հուսացած մարդը երբե՛ք չի ընկնի վախերի ու տագնապների բերած տրտմության ծուղակը։ 

«Եվ հույսի Աստվածը թող ձեզ ամեն ուրախությամբ և խաղաղությամբ լցնի հավատի մեջ, որպեսզի Սուրբ Հոգու զորության հույսով առատանաք» (Հռոմեացիս 15․13):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, հույսը դրական ակնկալիքի հանդեպ մարդու համոզվածությունն է։ Աստծուն հուսացած մարդկանց առանձնահատկությունը նրանց հավատքի փորձառությունն է։ Այն Աստված, որ զորացրել է քեզ քո կյանքի նախորդ ճգնաժամի ընթացքում․․․, այն Աստված, որ գերբնական միջամտությամբ բժշկել, ազատագրել ու փրկել է քեզ, կարող է այս անգամ էլ օգնության հասնել քո կյանքի դժվարագույն իրավիճակի մեջ։ 

«Մի՞թե չգիտես կամ չե՞ս լսել, որ հավիտենական Աստված է Տերը, Արարիչը երկրի ծայրագույն սահմանների։ Նա չի հոգնել և չի թուլացել, Նրա հանճարն անքննելի է։ Նա է հոգնածին ուժ տվողը, Նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը։ Երիտասարդները կհոգնեն ու կնվաղեն, ընտիր պատանիներն ուժասպառ կլինեն, բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի» (Եսայիա 40․28-31):

Ո՞ւմ վրա ես դնում քո հույսը քո կյանքի ծանրագույն իրավիճակներում․․․

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես