• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 18 նմբ 2025 թ.

Ողջամտության օրհնությունը

Հրապարակման ամսաթիվ 18 նմբ 2025 թ.

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում» անվանումը։ Այն նվիրված է YouVersion աստվածաշնչյան հավելվածի (bible.com) մեկ միլիարդ բաժանորդի սահմանագծի հատման աննախադեպ իրադարձությանը։

Սիրելի՛ Ընկեր, Աստվածաշնչի օրհնությունները մարդու կյանքում բազմակողմանի են և անթիվ։ Դրանք բժշկում են, զորացնում, փոխակերպում ու ամրացնում, լուսավորում ու վերականգնում։ Անառարկելի է այն փաստը, որ Աստվածաշունչը Տեր Աստծու կողմից մարդկությանը շնորհված մեծագույն պարգևներից մեկն է։ 

Ցանկացած մարդու կյանքում կարևորագույն որակ է ողջամիտ խորհելու ունակությունը։ Երբեմն մարդիկ այնպիսի՜ ստությունների են հավատում և ո՛չ միայն հավատում, այլև ապրում դրանց ծնած համոզմունքներով, որ զարմանում ես, թե ո՛ւր է կորել այս մարդկանց ողջամտությունը։ Ինչպե՞ս է հնարավոր հավատալ մի բանի, որը հակասում է Աստվածաշնչին կամ ծնվել է մարդկային սին երևակայության արդյունքում։ 

Սխալ հավատքը մարդու մեջ վախեր ու տարօրինակ պահվածք է ծնում։ Ողջամտության բացակայությունն ավելի շատ վանում է մարդկանց և մեկուսացնում տվյալ մարդուն իր շրջապատից և անգամ՝ ընտանիքից։ Ողջամտության պակասը կամ դրա բացակայությունն է, որ վախեր է ծնում մարդու սրտում, որոնք նույնպես սուտ տեղեկությունների ու չարի ուղարկած մտքերի հանդեպ հավատքի արդյունք են։ 

«Որովհետև Աստված մեզ երկչոտության հոգի չտվեց, այլ զորության, սիրո և ողջամտության» (Բ Տիմոթեոս 1․7):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Աստված մեզ վախի հոգի չի տվել, այլ զորության, սիրո և ողջամտության։ Իսկ ինչպե՞ս է մարդը դառնում ողջամիտ։ Աստվածաշունչը կարևորագույն մի հատկություն ունի սթափություն և ողջամտություն փոխանցելու իր մեջ պարփակված իմաստությունն ընդունած մարդկանց։ 

«Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, Ամենասուրբի ճանաչողությունը՝ ըմբռնողություն» (Առակաց 9․10):

Աստվածաշնչի ընթերցանությունն է, որ մեզ փոխանցում է Տեր Աստծու ճանաչողությունը՝ ինչպիսի՞ն է Նա, ի՞նչն է Նրան հաճելի և ի՞նչը՝ տհաճ, ի՞նչ է Նա սիրում և ի՞նչն է ատում։ Աստվածաշունչն է մեզ սովորեցնում Տեր Աստծու բնույթի ու որակների մասին՝ Նրա բարության, արդարության, սիրո, սրբության, ողորմածության, գթասրտության և շատ այլ որակների մասին։ Աստվածաշունչն է մեզ սովորեցնում Տեր Աստծու պատվիրանների ու խոստումների մասին։ 

Այս ամենն ամեն օր որպես հոգևոր սնունդ ընդունելը փոխակերպում է մարդու բնույթն ու էությունը։ Մարդը սկսում է հոգևորապես աճել, ամրանալ և հաստատվել աստվածաշնչյան ճշմարտությունների վրա։ Աստվածաշնչի շնորհիվ մարդը դառնում է ողջամիտ և այլևս չի հրապուրվում տարօրինակ ու սին ուսուցումներով։ Ողջամիտ մարդը զանազանում ու վանում է չարի բոլոր ստության մտքերը։ Ողջամտությունը մեզ պահում է մոլորություններից, գայթակղություններից ու վախ ծնող մտքերին տրվելուց։ 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես