• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 17 նմբ 2025 թ.

Երբ կյանքդ խառնաշփոթ է

Հրապարակման ամսաթիվ 17 նմբ 2025 թ.

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում» անվանումը։ Այն նվիրված է YouVersion աստվածաշնչյան հավելվածի (bible.com) մեկ միլիարդ բաժանորդի սահմանագծի հատման աննախադեպ իրադարձությանը։

Սիրելի՛ Ընկեր, Աստվածաշունչը բազմաթիվ օրհնություններ կարող է բերել մարդու կյանքի մեջ։ Դրանցից մեկն էլ կանոնակարգվածությունն է։ Մարդիկ կան, որոնց համար կյանքի խառնաշփոթը դարձել է կենսակերպ։ Նրանք միշտ ուշանում են, գրեթե երբե՛ք չեն ավարտում սկսած որևէ գործ և հաճախ չեն պահում տված խոստումներն ու չեն անում այն ամենը, ինչը հաստատ որոշել էին փոխել իրենց կյանքում։ Մի խոսքով՝ նրանց կյանքը կարելի է նկարագրել որպես քաոսային մի ընթացք։ 

Աստծու Խոսքը քաոսը կարգավորելու հատկություն ունի։ Երբ Աստված է խոսում, Նրա Խոսքը ծնում է կառուցվածք, տալիս է նպատակ և բերում խաղաղություն։ Մեր կյանքի որոշակի հատվածներում մենք այնքա՜ն շատ ենք զգում Աստծու Խոսքի կանոնակարգող այս ազդեցության կարիքը։ 

«․․․որովհետև Աստված խռովության Աստված չէ, այլ խաղաղության, ինչպես լինում է սրբերի բոլոր եկեղեցիներում» (Ա Կորնթացիս 14․33):

Մեր եկեղեցում մենք հաճախ ենք իրար հիշեցնում, որ կարգապահությունը հավատարմություն է։ Աստված ուզում է, որ Իր զավակները և Իրեն ծառայող մարդիկ լինեն հավատարիմ ու կարգապահ։ Եվ եթե անկարգապահությունն այնքա՜ն է սերտաճել մեր բնույթին, որ անգամ դարձել է մեր ինքնաբնութագրի անբաժանելի մասնիկը, ապա արժե՛ հանուն մեր սիրող ու փրկող Աստծու փոխել մեր բնավորությունն ու դառնալ այնպիսին, ինչպիսին Աստված է կամենում մեզ տեսնել։ 

«Արդ տնտեսներից այն է պահանջվում, որ յուրաքանչյուրը հավատարիմ լինի» (Ա Կորնթացիս 4․2):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, թո՛ւյլ տուր, որ Աստվածաշնչի փոխանցած ճշմարտությունները գան քո կյանքի մեջ ո՛չ թե միայն որպես գիտելիք, այլև դառնան քո կենսակերպը։ Սովորի՛ր օրդ Աստծու Խոսքի հետ սկսելը։ Ամեն առավոտ աղոթքի և ընթերցանության մեջ որոշակի ժամանակ անցկացնելը քո կյանքի մեջ կբերի կարգուկանոն և քեզ կդարձնի հավատարիմ աշակերտ Տեր Հիսուս Քրիստոսի համար։ Ջա՛նք արա, ստիպի՛ր քեզ և, ամենակարևորը, եղի՛ր հարատև ու կեսից մի՛ ընդհատիր այս աստվածահաճո սովորությունը։ 

Կարևորն ամեն առավոտը Աստծու Խոսքի հետ և Սուրբ Հոգու հաղորդակցության մեջ սկսելու կարգապահությունն է, այլ ոչ թե այն, թե որքա՛ն ժամանակ տրամադրեցիր այդ օրհնյալ ընթացքին։ 

«Ամբողջ սրտով կանչում եմ. լսի՛ր ինձ, Տե՛ր, և ես պիտի պահեմ Քո հրամանները։ Քեզ եմ կանչում. փրկի՛ր ինձ, և ես պիտի պահեմ Քո վկայությունները։ Կանուխ գալիս եմ արշալույսին և աղաղակում. ես հույսս Քո խոսքի վրա դրեցի։ Գիշերը չվերջացած՝ բացվում են իմ աչքերը՝ Քո խոսքերի մասին մտածելու համար» (Սաղմոս 119․145-148):

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես