• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 19 նմբ 2025 թ.

Երբ տկար ես և ուժասպառ

Հրապարակման ամսաթիվ 19 նմբ 2025 թ.

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում» անվանումը։ Այն նվիրված է YouVersion աստվածաշնչյան հավելվածի (bible.com) մեկ միլիարդ բաժանորդի սահմանագծի հատման աննախադեպ իրադարձությանը։

Սիրելի՛ Ընկեր, բազմաթիվ ու բազմակողմանի են Աստվածաշնչի օրհնությունները, որոնք Աստված պատրաստել է Իր հավատարիմ զավակների համար։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ Աստված զորացնում է Իր զավակներին, երբ նրանք անցնում են տկարության և ուժասպառության ժամանակներով։ 

«Աստծու ճանապարհն անբիծ է, Տիրոջ Խոսքը մաքրված է կրակով. նա վահանն է բոլոր նրանց, ովքեր իրենց հույսը նրա վրա են դրել, որովհետև Տիրոջից բացի ո՞վ է Աստված, և ո՞վ է վեմ մեր Աստծուց բացի. Այն Աստվածը, որ զորություն է հագցնում ինձ և անբիծ է դարձնում իմ ճանապարհը, Նա, որ իմ ոտքերը դարձնում է եղջերուների ոտքերի նման և ինձ կանգնեցնում է բարձր տեղերում։ Նա վարժեցնում է իմ ձեռքը պատերազմելու, որ իմ բազուկները պղնձե աղեղ լարեն» (Սաղմոս 18․30-34):

«Տիրոջ Խոսքը մաքրված է կրակով» արտահայտությունը խոսում է Աստծու Խոսքի անարատության ու սրբության մասին։ Երբ մենք որոշում ենք կայացնում թողնելու մեր ճանապարհները և այս կյանքն ապրելու Աստծու ճանապարհներով․․․, երբ մենք մեր հույսը ո՛չ թե մեր պատկերացումների ու իմաստության վրա ենք դնում, այլ ամբողջ սրտով ապավինում ենք Տեր Աստծուն ու Նրա Խոսքի փոխանցած սկզբունքներին, Տերը մի անպատմելի զորություն է հագցնում մեզ։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Աստվածաշունչը սովորեցնում է մեզ, թե ե՛րբ է Աստված տրտմում և ե՛րբ՝ ուրախանում։ Մենք կարող ենք այնպես ապրել, այնպիսի որոշումներ կայացնել ու վարքագիծ դրսևորել, որ Աստված տրտմի մեր պատճառով։ Սակայն կարող ենք անել նաև ճիշտ հակառակը՝ ապրել այնպես ու Տիրոջ Խոսքի հանդեպ այնպիսի սկզբունքային նվիրմամբ, որ Աստված տեսնի մեր փափագները, ձգտումներն ու Իր կամքը կատարելու համար զոհաբերելու ու զոհաբերվելու մեր պատրաստակամությունը և ուրախանա ու ցնծա Իր ողջ էությամբ։ 

«Եվ նրանց ասաց. «Գնացե՛ք, յուղալի բանե՛ր կերեք և քաղցր բանե՛ր խմեք և բաժիննե՛ր ուղարկեք պատրաստություն չունեցողին, որովհետև այս օրը սուրբ է մեր Տիրոջ համար, և մի՛ տրտմեք, որովհետև Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է» (Նեեմիա 8․10):

Վերը նկարագրված հատվածում Աստծու ժողովուրդն ապաշխարել էր իր մեղքերից և տրտմել էր, քանի որ գիտակցել էր, որ ցավեցրել ու տրտմեցրել էր Աստծուն իր անհնազանդ պահվածքով։ Սակայն Նեեմիան հորդորում է ժողովրդին ուրախանալ։ Տրտմել պետք է նախքան ապաշխարելը։ Իսկ երբ ապաշխարությունն արդեն իրականություն է, պետք է ուրախանալ, քանի որ Աստված Ինքն է ցնծում մեղավորների ապաշխարությամբ։ Եվ Աստծու ուրախությունը մեզ զորացնում է։ Աստծու ուրախությունը մեզ ուժ է փոխանցում տկարությունների և ուժասպառության ժամանակներում։ 

Աստվածաշունչը մեզ սովորեցնում է Աստծու սիրտն ուրախացնելու կերպերը։ Եվ միայն Աստծու սիրտն ուրախացնողներն են, որ կարող են հռչակել հետևյալ աստվածաշնչյան խոսքերը․ «․․․թող տկարն ասի. «Հզոր եմ ես» (Հովել 3.10):

«Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (Փիլիպպեցիներին 4.13):

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես