• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 16 նմբ 2025 թ.

Իրական մխիթարությունը

Հրապարակման ամսաթիվ 16 նմբ 2025 թ.

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում» անվանումը։ Այն նվիրված է YouVersion աստվածաշնչյան հավելվածի (bible.com) մեկ միլիարդ բաժանորդի սահմանագծի հատման աննախադեպ իրադարձությանը։

Սիրելի՛ Ընկեր, երբեմն մենք այնքա՜ն կարիք ենք ունենում իրական մխիթարության։ Տրտմությունն ու սուգը նման են խավարի։ Մարդկանց ոչ միայն հագուստներն են սև դառնում, այլև նրանց հայացքների վրա ասես տրտմության խավար իջած լինի։ Սակայն որքան էլ խորը լինի ցավը և մեծ՝ կորուստը, մարդը միշտ կարիք է զգում իրական ու վերականգնող մխիթարության։ 

«Քո Խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար» (Սաղմոս 119․105):

Սուրբ Հոգին Աստվածաշնչում անվանվում է Մխիթարիչ։ Նրանով է գրվել Աստվածաշունչը։ Նա է կենդանացնում մեզ համար սևով սպիտակի վրա գրված գիրը, որ մենք կարդում ենք Աստվածաշնչի էջերում։ Աստծու Խոսքը ճրագ է, որը լուսավորում է մեր կյանքի խավարը։ 

Սուրբ Հոգու մասին խոսելիս Տեր Հիսուսն ասաց, որ երբ Մխիթարիչը գա, ամեն բան մեզ կուսուցանի և կհիշեցնի այն բոլոր խոսքերը, որոնք Տեր Հիսուսն է փոխանցել Իր աշակերտներին։ Բավականին հետաքրքիր է, թե ինչպես է Սուրբ Հոգին մխիթարում մխիթարության կարիք ունեցողներին՝ Տեր Հիսուսի խոսքերի միջոցով։ 

«Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրն ուղարկելու է Իմ անունով, Նա ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի» (Հովհաննես 14․26):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, թո՛ւյլ տուր, որ Աստծու Խոսքի լույսը լուսավորի քո կյանքի խավարը։ Թո՛ւյլ տուր, որ Սուրբ Հոգին գա քո կյանքի մեջ և հիշեցնի քեզ Տեր Հիսուսի ուսուցումներն ու խոստումները։ Որքան էլ ցավոտ լինի քո կորուստը կամ խորը՝ քո կյանքի ցավը, որոշում կայացրո՛ւ Քրիստոսի հավատարիմ աշակերտը դառնալու վերաբերյալ և նվիրվի՛ր Նրա կամքին ու հանձնարարություններին հնազանդ կյանք ապրելու օրհնյալ ու բժշկարար ընթացքին։ 

«Հոգին է կյանք տվողը. մարմինը ոչ մի օգուտ չի տալիս։ Այն խոսքը, որ Ես ձեզ ասացի, հոգի է ու կյանք» (Հովհաննես 6․63):

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես