September 5

Գլխավոր | Հրաշքներ | Տեր Հիսուսը երբե՛ք չի օգտագործում էժանագին սոսինձներ…

Տեր Հիսուսը երբե՛ք չի օգտագործում էժանագին սոսինձներ…

Սիրելի բարեկամ, երբևէ օգտագործե՞լ ես վատ որակի սոսինձ: Օրինակ եթե ուզում եք կպցնել կոշիկիդ պոկված մասը, ապա սովորաբար օգտագործում ես այն սոսինձները, որոնք կոչվում են սուպեր սոսինձ  կամ առավելագույն ամրության սոսինձներ։ Իսկ եթե հետո, հաջորդ օրը կոշիկդ նորից պոկվում է․․․

Այս համեմատությունը մեզ հիշեցնում է, որ մեր սխալների բերած ավերածությունները նորոգելու համար, Տեր Հիսուսը երբեք էժանագին սոսինձներ չի օգտագործում: Պատկերացրու, եթե Նա այդպես չաներ… մենք միայն կիսով չափ ներված կլինեինք: Միայն օրվա առաջին կեսի ժամանակ գործած մեղքերը կջնջվեին: Եվ մեր կյանք կայցելեին հիասթափությունն ու անվստահությունը…

Ո՛չ, երբ Տեր Հիսուսը որևէ բան նորոգում է, այն կատարյալ ամուր ու կոկիկ է դառնում: Նա կոտրված կյանքերը այնքա՜ն լավ է նորոգում, այնքա՜ն անթերի, որ դրանք նախկինից նույնիսկ շատ ավելի լավն են ստացվում (Տե՛ս Մարկոս 2․21-22 հատվածը և այդ հատվածի համատեքստը)։

Գիտե՞ս արդյոք աստվածաշնչյան այն հատվածը, որտեղ մեզ ամուր երաշխիք է տրվում, որ Աստված ամեն բան կարող է  նորոգել ու նորը դարձնել: Ահա այն․ «Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է [այսինքն՝ հավատքով ընդունել է Նրան որպես իր կյանքի Տեր և Փրկիչ], նոր ստեղծված է [վերստին ծնունդ է ապրել և նորոգվել Սուրբ Հոգու կողմից]. հներն անցան [հին բարոյական և հոգևոր վիճակը], ահա ամեն բան նոր եղավ [քանի որ հոգևորապես արթուն լինելը նոր կյանք է շնորհում]» (Բ Կորնթացիներին 5․17):

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ,  կարո՞ղ ես այս հատվածը հավատքով ընդունել հենց քո՛ կյանքի համար: Ե՛կ միասին կրկնենք այն մեր կյանքի համար․ «Ես Քրիստոսի մեջ եմ [այսինքն՝ հավատքով ընդունել եմ Նրան որպես իմ կյանքի Տեր և Փրկիչ], և նոր ստեղծված եմ [վերստին ծնունդ եմ ապրել և նորոգվել Սուրբ Հոգու կողմից]. հներն անցել են [իմ կյանքի հին բարոյական և հոգևոր վիճակները],  և ահա ամեն բան նոր է [քանի որ հոգևորապես արթուն լինելը նոր կյանք է շնորհել ինձ]» (Բ Կորնթացիս 5․17):

Արդյոք Աստծո սերը զարմանահրաշ մի բան չէ՞։ Քո մեջ ամեն բան նոր է: Քո անցյալը, այն ամենը, ինչ արել ես, ինչպիսին եղել ես մինչև Տեր Հիսուսին հանդիպելը, այլևս չեն կարող բնութագրել քեզ: Տիրոջ հետ դու նոր էություն ես ստացել, նոր բնույթ։ Նրա հետ ամեն բան հրաշալի է, նոր, ամուր, հաստատուն և կայուն: Աստված երբեք թույլ չի տա, որ ձախողվես ու կործանվես: Նա Իր գրկի մեջ քեզ կհասցնի այն անպատմելի երանության մեջ, որը պատրաստված է Աստծուն սիրող յուրաքանչյուր մարդու համար:

Երբե՛ք չընկճվե՛ս քո անցյալի պատճառով։ Եթե դու Քրիստոսինն ես, ապա քո հին էությունը մահացել է, և հիմա դու նոր մարդ ես՝ ծնված Աստծո Սուրբ Հոգուց և նորոգված Տեր Հիսուս Քրիստոսի կողմից։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: