September-12

Գլխավոր | Հրաշքներ | Իսկ ո՞րն է այն լուծը, որը երբեք ծանրություն չի կարող լինել քեզ համար…

Իսկ ո՞րն է այն լուծը, որը երբեք ծանրություն չի կարող լինել քեզ համար…

Սիրելի բարեկամ, առաջարկում եմ կրկին անդրադառնալ այս շաբաթվա աստվածաշնչյան հատվածին․ «Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու Ինձանի՛ց սովորեք, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք» (Մատթեոս 11.28-29):

Ի՞նչ ես անմիջապես պատկերացնում, երբ դու լսում ես «լուծ» բառը:
Մեծամասամբ, այս բառը բացասական ենթատեքստ ունի, որը հիշեցնում է ստրկություն, ճնշվածություն կամ ծանր բեռ՝ կրոնական, մասնագիտական կամ ընտանեկան հարաբերություններում…

Երկու օր առաջ մենք մի սահմանում տվեցինք, ըստ որի բեռը ծանր է ու ճնշող: Սակայն Տեր Հիսուսը մեզ տալիս է բոլորովին այլ մեկնաբանություն Մատթեոս 11։28-30 հատվածում․ «Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու Ինձանի՛ց սովորեք, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք, որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև» (Մատթեոս 11.28-30):

Իրականում, այն լուծը, որի մասին խոսում էր Տեր Հիսուսը, այն հողագործական հարմարանքն էր, որն իրար էր միացնում երկու եզներին, որպեսզի դրանք միասին վար անեին։

Պատկերացրու, որ դու և Տեր Հիսուսը միասին եք՝ մեկ լծի տակ։ Դուք նույն հոգևոր գործին եք լծված և միասին եք կրում այդ գործի ծանրությունը։ Նա, բնականաբար, կրում է դրա ողջ ծանրությունը և այդ գործի ծանրության հետ միասին՝ նաև քո ծանրությունը։ Նա առաջ է մղում լուծը և նաև քե՛զ է առաջ մղում։ Նա հաջողվում է Իր արած բոլոր գործերի մեջ և Նրա հետ միասին դո՛ւ ես հաջողվում քո բոլոր գործերի մեջ։

Տեր Հիսուսի լուծը ոչ թե ծանրություն է մեր ուսերին, այլ մեզ առաջ մղելու հարցում օգնելու մի գործիք։ Նրա լուծը կրելն է մեր հաջողվելու բանալին։ Աշխարհի լուծը քեզ դեպի հետ է տանելու, իսկ Տեր Հիսուսի լուծը քեզ կհասցնի քո ամենավառ երևակայությունից էլ հեռու լինող բարձունքները։ Երբ Տեր Հիսուսը քեզ հետ է, այն ինչ քո ուսերին է և դու կրում ես, իրականում, այն է կրում քեզ ու առաջ մղում։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: