243450731_349326846984760_6496667520799934289_n

Գլխավոր | Հրաշքներ | Թույլ մի՛ տուր, որ կասկածներդ խոսեն քեզ հետ։

Թույլ մի՛ տուր, որ կասկածներդ խոսեն քեզ հետ։

Թույլ մի՛ տուր, որ կասկածներդ խոսեն քեզ հետ։

Սիրելի բարեկա՛մ, բոլորի նման, վստահ եմ, դու էլ երբեմն կարող ես այնպիսի կասկածներ ունենալ. «Արդյոք Աստված իսկապե՞ս հոգ է տանում իմ մասին… Իսկ գուցե ինչ -որ պահի Նա թողնի՞ ինձ միայնակ… Մի՞թե Նա կրկին ինձ կօգնի, երբ հաջորդ անգամ խնդրի առջև կանգնեմ․․․ Իսկ ինչո՞ւ իմ սրտանց աղոթքը չպատասխանվեց․․․»։

Այսպիսի և նմանատիպ մտքերի տեղատարափը շատ բնական երևույթ է մարդու համար։ Կասկածի մտքեր ունենալը միանգամայն բնական է և հատուկ է մարդկային բնույթին, ինչպես օրինակ կարկուտը բնական երևույթ է և հատուկ է երկրագնդի բնությանը:

Արդյո՞ք Աստված դատապարտում է մեզ կասկածի մտքերի համար: Ուզում եմ հստակ իմանաս, որ ո՛չ։ Քո կասկածները Աստծո համար խնդիր չեն: Դրանք բնական են, և Նա գիտի, որ քո կյանքում նման մտքերն անխուսափելի են։ Դրանք մեր մարդկային բնույթի մի մասն են կազմում։

Անգամ աշակերտները, որ Տեր Հիսուսի հետ էին երեք ու կես տարի, լսում էին Նրան ու սովորում Նրանից, ժամանակ առ ժամանակ լրջագույն կասկածներ էին ունենում:

Օրինակ, Պետրոսը, ով բավականին վստահ և ճշմարիտ կերպով հայտարարեց, որ Հիսուսն է Մեսիան՝ կենդանի Աստծու Որդին (Մատթեոս 16․16), այնուամենայնիվ, ավելի վաղ կասկածել էր և դրա պատճառով սկսել էր սուզվել, երբ քայլում էր ջրերի վրայով (Մատթեոս 14․31)

Ահա թե ինչ եմ ուզում, որ հիշես այսօր.

  • Քո կասկածները խնդիր չեն Աստծո համար… եթե միայն սովորես դրանք վստահել Նրան:
  • Մի՛ պահիր կասկածներդ քո մեջ:
  • Պահելով դրանք քո ներսում, դու հնարավորություն ես ստեղծում, որպեսզի դրանք նորից ու նորից պտտվեն քո մտքում։
  • Իսկ երբ դրանք տալիս ես Աստծուն, ապա կասկածները կորցնում են իրենց ազդեցությունն ու քո կամքի վրա ունեցած իշխանությունը։
  • Թույլ մի՛ տուր, որ քո կասկածները խոսեն քեզ հետ… Թույլ տուր, որպեսզի Աստված խոսի:
  • Տերը գիտի, թե ինչպես վստահությամբ լցնի քեզ և Իր խաղաղությունը դնի քո սրտում:

Ինձ շատ է դուր գալիս աստվածաշնչյան այս հատվածը․ «Հավիտյան Տիրո՛ջը վստահեք, որովհետև Տեր Աստված հավիտենական վեմ է» (Եսայիա 26․4)։ 

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, այլևս թույլ մի՛ տուր, որ քո կասկածներն խոսեն քեզ հետ։ Թեև դրանք բնական են ինչպես կարկուտը, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է կարկուտի տակ կանգնած մնանք, քանի որ այն բնական երևույթ է։ Իմաստուն մարդը սովորում է պատսպարվել ու պաշտպանվել այն բոլոր բնական երևույթներից, որոնք կարող են մեզ վնաս պատճառել։ 

Այսօր քեզ կոչ եմ անում չկասկածել, այլ վստահել Աստծուն:

Հույսդ Քրիստոսի վրա դի՛ր։ Հենվի՛ր Աստծո հավիտենական Ժայռի վրա: Նա, ով ամուր է և անսասան, կտա քեզ անհրաժեշտ հանգստությունը, մտքի խաղաղությունն ու հոգեկան հավասարակշռությունը։ Քո կասկածները փախչում են Նրա ներկայությունից։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: