• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 11 հլս 2025 թ.

Աստված այսօր նոր օրհնություններ ունի քեզ համար

Հրապարակման ամսաթիվ 11 հլս 2025 թ.

Ուզում եմ այսօր միասին խորհենք աստվածաշնչյան այս հատվածի շուրջ. «Լերկ բլուրների վրա մի ձայն է լսվում՝ Իսրայելի որդիների լացն ու աղաչանքը, որովհետև նրանք թեքել են իրենց ճանապարհը, մոռացել են իրենց Տեր Աստծուն։ «Վերադարձե՛ք, ո՛վ ուխտադրուժ որդիներ, Ես ձեր ուխտադրժությունը կբժշկեմ»։ «Ահա մենք դեպի Քեզ ենք գալիս, որովհետև, Ո՛վ Տեր, Դու ես մեր Աստվածը։ Հիրավի, բլուրները և լեռներում աղմուկը խաբեություն են, որովհետև Տիրոջից՝ մեր Աստծուց է Իսրայելի փրկությունը։ Եվ մեր մանկությունից ի վեր ամոթալի բանը կերել է մեր հայրերի վաստակածը՝ նրանց արջառներին ու նրանց ոչխարներին, նրանց որդիներին ու նրանց դուստրերին» (‭‭Երեմիա‬ ‭3.21-24‬)։ 

Սիրելի՛ Ընկեր, Աստծու ողորմությունները երբե՛ք չեն վերջանում։ Դրանք ամեն օր նորովի են գործում յուրաքանչյուրիս համար։ Այնուամենայնիվ, երբեմն մենք մեր ուշադրությունն ավելի շատ կենտրոնացնում ենք ոչ թե մեր կյանքի օրհնությունների վրա, այլ մեր անհաջողությունների, տկարությունների և ձախողումների։ Եթե քո պարագայում էլ է դա այդպես, ապա մի բան եմ ուզում քեզ առաջարկել՝ հատուկ մի տետր ունեցիր, որի մեջ կգրես այն ամենը, ինչի համար արժե գոհանալ Տեր Աստծուց։

Ողջ օրվա մեջ քեզ ընդամենը մի քանի րոպե պետք կլինի, որպեսզի դադար տաս ու գրի առնես մի բան, որի համար շնորհակալ ես Աստծուն։ Կարող ես նաև խնդրել, որպեսզի Աստծո Սուրբ Հոգին օգնի քեզ այդ հարցում՝ հիշեցնելով քեզ քո կյանքի կամ հենց այդ օրվա գոհանալու առիթները։ 

Դժգոհությունը և տրտունջը հավատացյալ մարդու մեծագույն մեղքերից մեկն է։ Ժամանակ տրամադրելն ու գոհության առիթները գրի առնելը կօգնի քեզ գործնականում գոհացող սիրտ ունենալու և Տեր Աստծու հանդեպ երախտագիտության վերաբերմունք զարգացնելու հարցում։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, սա նաև հրաշալի ու գործուն մի միջոց է քո կյանքի վախերի ու անհանգստություններիդ դեմ, քանի որ այն կօգնի քեզ ծանր ու հոգսաշատ օրվադ ավարտին, նայելով գրառումներիդ, ևս մեկ անգամ համոզվել, որ Աստված բարի՛ է քո հանդեպ։ Դու կկարողանաս ընկղմվել Նրա բարության մեջ և կրկին հիշել այն բոլոր բարիքները, որ Նա անում է քեզ համար։ 

Աստված հավատարի՛մ է։ Նրա մեջ փոփոխման նշույլ անգամ չկա՛։ Նրա բնույթը միշտ նույնն է։ Նրա սերը երբե՛ք չի վերջանում։ Նա կանչում է քեզ դեպի Իրեն։ Նա պատրաստ է ներելու քեզ և վերականգնելու Իր հետ խաթարված փոխհարաբերություններդ։ Գոհությունը մեզ մտերմացնում է Աստծու հետ։ Տրտունջը մեզ հեռացնում է Աստծուց։ Իմ աղոթքն է, որ յուրաքանչյուր օրդ այնպես ապրես, որ ավելի ու ավելի մտերմանաս Տեր Աստծու հետ։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես