27882675-7E0B-4D20-9C80-DE96206F7848

Գլխավոր | Հրաշքներ | Բնության մեջ չկա դատարկություն․․․ և քո մտքերի աշխարհում նույնպես։ 

Բնության մեջ չկա դատարկություն․․․ և քո մտքերի աշխարհում նույնպես։ 

Սիրելի բարեկա՛մ, երբևէ փորձե՞լ ես դատարկել ուղեղդ մտքերից: Իրականում, դա շատ դժվար է, քանի որ մենք միշտ ինչ-որ բանի մասին մտածում ենք: Մենք հաճախ ուզում ենք «ջնջել» մեր որևէ միտքը, քանի որ այն մեր կյանքում սթրեսի, անհանգստության, գայթակղության ու մեղքի կամ տագնապի ու վախի պատճառ է դառնում։ Սակայն դա անելը դժվար է, քանի որ մեր ուղեղը միշտ ձգտում է ինչ-որ բանով «լցված լինել»։ Եվ ամբողջ հարցը նրանում է, թե ինչո՞վ ենք մենք այն լցնում։ 

Աստվածաշունչը մեզ հստակ ցուցումներ է սովորեցնում․ «Այսուհետև, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ անարատ, ինչ որ սիրելի, ինչ որ բարեհամբավ, առաքինի և գովելի, ա՛յն մտածեք« (Փիլիպպեցիս 4․8)։ 

Այսպիսով, որպեսզի մաքրես ուղեղդ բացասական մտքերից, դու պետք է դրանք փոխարինես այլ որակի մտքերով… Հենց այդ պատճառով էլ քաջալերում եմ քեզ կենտրոնացնել քո մտքերն Աստծո խոստումների և քո կյանքի վերաբերյալ Նրա կամքի վրա: Թող քո լսելիքդ ուշադիր լինի Նրա ձայնի հանդեպ՝ պատրաստ ամեն առավոտ ընդունել Նրա Խոսքը։

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, սնի՛ր ուղեղդ Աստծո Խոսքի անխախտ խոստումներին հավատալով. «Այո՛, ամեն ինչ հնարավոր է Քրիստոսի հետ: Այսօր հաղթական օր եմ ունենելու: Աստված իմ կողմից է և ինձ հետ է լինելու նաև այսօր»: (Բ Մնացորդաց 32․8, Սաղմոս 46․11

Առաջարկում եմ աղոթել ինձ հետ հենց հիմա․ «Տե՛ր, ես երբեմն այնպիսի բացասական մտքեր եմ ունենում, որոնք ստիպում են ինձ տառապել և անհանգստություն են իմ մեջ ստեղծում։ Իմ սիրելի Տե՛ր, խնդրում եմ՝ օգնիր ինձ հաղթահարելու դրանք և բացասական մտքերի փոխարեն սնուցելու միտքս Քո մտքերով և Քո Խոսքով: Ուզում եմ, որպեսզի մտքերս լինեն մաքուր և Քեզ հաճելի: Աղոթում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամեն»:

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: