• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 14 հլս 2025 թ.

Հավատքի և գիտության ներդաշնակությունը

Հրապարակման ամսաթիվ 14 հլս 2025 թ.

Այս ուղերձով մենք նոր շարք ենք սկսում, որը կրում է «Քեզ մի բան է պակասում․․․» անվանումը։ Հուսով եմ՝ գիտես, որ դրանք Տեր Հիսուսի խոսքերն են ուղղված հարուստ երիտասարդին, որի հավատքի կյանքը շատ շատերից ավելի ազդեցիկ էր, մաքուր և օրինակելի։ Սակայն այդ երիտասարդին մի բան էր պակասում․ նրա կյանքում փողն ու հարստությունը ավելի բարձր տեղ էին զբաղեցնում, քան Աստված, որին նա պաշտում էր, սակայն ո՛չ ամբողջ սրտով և ո՛չ ամբողջ հոգով։

Սիրելի՛ Ընկեր, իսկ ի՞նչ է քեզ պակասում։ Ի՞նչ կա քո կյանքում, որ հաստատ գիտես՝ Աստծուն հաճելի չէ, և Տերն ուզում է, որ փոխես քո մոտեցումը կամ հեռացնես այն քո կյանքից։ Ի՞նչ է քեզ պակասում։ 

Աստծուն հավատացող շատ մարդիկ կան, որոնք ամաչում են հավատացյալ բառից կամ մարդկանց առաջ Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքը դավանելուց։ Կոմունիզմի խավար ժամանակներում մի հորինված առասպել էր շրջանառվում, թե հավատքն ու գիտությունն անհամատեղելի են և թե հավատքի կյանքով ապրում են անկիրթ ու հետամնաց մարդիկ։ Ժամանակ կար, որ այս անմիտ մոլորությունն աթեիզմը անգամ մոդայիկ ու ոճային էր դարձրել շատերի համար։ 

Հավատքի ու գիտության այս առասպելը բացահայտելու համար բավարար է ուսումնասիրել, օրինակ, գիտական ոլորտի սերուցք համարվող Նոբելյան մրցանակակիրների մոտեցումներն ու գրվածքները Աստծու և քրիստոնեության մասին։ Իսկ եթե ավելի խորը գնանք և ուսումնասիրենք գենետիկայի, մաթեմատիկայի, ֆիզիկայի և քիմիայի ոլորտներում վերջին ժամանակների ուսումնասիրությունների արդյունքները, ապա ո՛չ մի կասկած չի մնա, որ գիտությունն ու հավատքը եթե երբևէ հակասել են իրար, ապա դա եղել է գիտության թերզարգացվածության պարագայում։ 

Ժամանակակից գիտությունը հաստատում է գերբնականի գոյությունը։ Իսկ Աստծուն փնտրող գիտնականները գտնում են Նրան և անձնական հարաբերություն հաստատում խաչված և հարություն առած Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ 

«Անզգամն իր սրտում ասաց. «Աստված չկա». նրանք ապականվեցին և գարշելի եղան իրենց գործերով. ոչ մեկը չկա, որ բարի գործ անի։ Տերը երկնքից նայում է մարդկանց որդիներին, որ տեսնի, թե կլինի՞ արդյոք մի իմաստուն, որ Աստծուն փնտրի» (Սաղմոս 14.1-2):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, այսօր հորդորում եմ քեզ միջոց դառնալ Տեր Աստծու ձեռքին, որպեսզի լուսավորես քո շրջապատի մարդկանց խավար մտածելակերպը։ Սատանան կուրացնում է մարդկանց սրտերն իր ստությամբ հորինած առասպելներով։ Եվ այդ առասպելներից մեկը հավատքի ու գիտության հակասության ստությունն է։ 

«․․․անհավատների սրտերը այս աշխարհի աստվածը կուրացրեց, որպեսզի նրանց վրա չծագի Քրիստոսի փառավոր Ավետարանի լույսը, որ աներևույթ Աստծու պատկերն է» (Բ Կորնթացիս 4․4):

Քեզ մի բան է պակասում։ Լուսավորվի՛ր Տեր Հիսուս Քրիստոսի ու հավատքի կյանքի մասին ճշմարտությունն ընդունելու շնորհիվ և լուսավորի՛ր քո շրջապատի մարդկանց։ Խավարը երբե՛ք չպետք է լինի մոդայիկ ու ոճային։ Լույսն ու սրբությունն են, որ բժշկություն և ազատագրություն են սփռում այնտեղ, որտեղ հավատքի դուռ է բացվում Ճշմարտության՝ Տեր Հիսուս Քրիստոսի անձի և ուսուցումների համար։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես