• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 7 հնվ 2026 թ.

Հետևի՛ր Առավոտյան Պայծառ Աստղին․․․

Հրապարակման ամսաթիվ 7 հնվ 2026 թ.

Աստվածաշունչը Տեր Հիսուսին անվանում է «Առավոտյան փայլող աստղ» (տե՛ս Հայտնություն 22.16

Սիրելի՛ Ընկեր, հին ժամանակներում ճանապարհորդները և, հատկապես, նավագնացները տեղանքում և իրենց ընթացքի մեջ կողմնորոշվում էին՝ նայելով աստղերին: Աստղերը նրանց համար ուղեցույց էին, որոնց օգնությամբ ճանապարհորդները մնում էին ճիշտ ճանապարհի վրա և չէին շեղվում իրենց ընթացքից:

Ցանկացած մարդու կյանքում էլ լինում են մութ ու խավար ժամանակահատվածներ։ Երբ մենք մթության մեջ ենք, դժվար է կողմնորոշվել, թե որտեղ ենք և դեպի ուր ենք գնում։ Եթե շփոթված ես քո կյանքի ներկա իրավիճակում, եթե կյանքի խնդիրները ապակողմնորոշել են քեզ և ասես մոլորված լինես ու չես տեսնում տվյալ իրավիճակից դուրս գալու ելքը, ապա խորհուրդ եմ տալիս հայացքդ ուղղել դեպի Տեր Հիսուսը։ 

Աստվածաշնչում կարդում ենք, որ Տեր Հիսուսը «Լույսն է, որ խավարի մեջ լույս է տալիս» (Հովհաննես 1.5)։ 

Այդ Լույսն այնքա՜ն թանկ է ու կարևոր… Այն բժշկում է մարդու էությունն ու ամոքում հոգու վերքերը։ Այն հենց Ի՛նքը հույսի մարմնացումն է, որը լուսավորում է Իրեն ընդունող յուրաքանչյուր մարդու վաղվա օրը։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, երեկ մենք նշեցինք Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդի ու հրաշափառ Հայտնության տոնը։ Ե՛կ այսօր մեր հայացքն ուղղենք Նրա ուղղությամբ և ընդունենք Նրա բժշկարար Լույսը մեր կյանքերի մեջ։ 

Աղոթում եմ, որ Տեր Հիսուսը դառնա քո կյանքի Ուղեցույցն ու Առաջնորդը։ 

Թող այսօր և քո կյանքի յուրաքանչյուր օրը քեզ համար Առավոտյան պայծառ Աստղի լույսով լցված օրհնյալ օր լինի։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես