• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 24 մրտ 2021 թ.

Տեր Հիսուսը կյանք է լցնում քո հոգու մեջ:

Հրապարակման ամսաթիվ 24 մրտ 2021 թ.

 «Օրվա ընթացքում մի քանի րոպե կանգ առ և պարզապես փորձի՛ր գիտակցել, որ դու պատկանում ես Տեր Հիսուսին»։

Տեր Հիսուսը ճշմարտությունն է։ Նա չի մարմնավորում կամ ներկայացնում ճշմարտությունը, որևէ դիրքորոշում կամ կարծիք: Նա հենց Ճշմարտությունն է։ Աստվածաշնչում կարդում ենք, որ Նա է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը (տե՛ս Հովհաննես 14.6):

Ես հավատում եմ, որ ամենամեծ հրաշք տեղի է ունենում այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը, անկախ տարիքից, սոցիալական կարգավիճակից ու ծագումից, գիտակցում է, որ Տեր Հիսուս Քրիստոսն է միակ ու ճշմարիտ ուղին, որը տանում է Հայր Աստծո մոտ։ Վերստին ծնունդ, նոր սկիզբ, նոր կյանքի սրընթաց առաջընթաց: Հիսուս Քրիստոսն է Միակը, Ով կարող է կյանք լցնել մարդու հոգու մեջ:

Այսօր ուզում եմ պարզապես շնորհակալություն հայտնել Տիրոջն այն ամենի համար, ինչ Նա արել է մեր կյանքերում և շարունակում է անել…

Սիրելի Ընկեր, Նրա սիրտն ընտրել է քեզ (տե՛ս Հովհաննես 15.16):

Քո կյանքը Նրա ձեռքերում է և պաշտպանված է Նրա կողմից  (տե՛ս Սաղմոս 31․15):

Դու Նրա շնորհքի կենդանի վկայությունն ես (տե՛ս Բ Կորնթացիսներ 3․3):

Կյանքի քո թոհուբոհի մեջ մի քանի րոպե կանգ առ և պարզապես փորձի՛ր գիտակցել, որ դու պատկանում ես Տեր Հիսուսին։ Սա հաստատուն և անփոփոխ ճշմարտություն է։ Ոչինչ չի կարող ջնջել այն փաստը, որ Տեր Հիսուսի կրած վերքերը հենց այն կնիքն են, որը հաստատումն է քեզ շնորհված նոր կյանքի ու ազատության: Սա զարմանահրաշ իրողություն է։

Թող Աստված պարուրի քեզ Իր հոգատարությամբ և այսօր քեզ զգացնել տա կյանքեր փոխակերպող Իր սերը։

 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Արման Մանուկյան

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես