Սիրելի՛ բարեկամ, Եսայիա մարգարեության գրքում Տեր Հիսուսն անվանվում է նաև «Խաղաղության Իշխան» (տե՛ս Եսայիա 9․6 խոսքը)։
«Իշխան» բառը կրում է «իշխանության տեր» լինելու իմաստը։ Տեր Հիսուսն ունի խաղաղության հանդեպ ողջ իշխանությունը։ Նա Խաղաղության Իշխանն է՝ միակն, Ով կարող է ինձ և քեզ իրական խաղաղություն պարգևել:
Միայն Նրա մեջ դու կարող ես գտնել իրական խաղաղություն…
- Առաջինն ու ամենակարևորը Տեր Աստծու հետ խաղաղությունն է։ Աստծու Որդին Խաղաղության Իշխանն է, Ով Գողգոթայի խաչի Իր զոհով յուրաքանչյուր Իրեն հավատացողի հնարավորություն է տվել Տեր Աստծու հետ իրական հաշտություն և խաղաղություն գտնելու։
- Տեր Աստծու հետ այս հաշտ վիճակից և խաղաղությունից է բխում նաև քո ներքին խաղաղությունը, որը քո սրտում է տիրում։ Սա մի ներքին խաղաղություն է, որը դու որևէ այլ կերպ և որևէ այլ տեղում չես կարող գտնել։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուսն Իր հավատարիմ աշակերտներին հետևյալ խոստումն է տվել. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. Ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա» (Հովհաննես 14․27)։
Ընդունի՛ր այսօր Տեր Հիսուսի առաջարկած հաշտությունն Աստծու հետ։ Այս հաշտությունը գալիս է մարդու կյանքում, երբ նա հավատում է Տեր Հիսուս Քրիստոսի ուսուցումներին, համաձայնվում Աստծու Խոսքի սկզբունքների հետ և նվիրվում Տեր Աստծու կամքը կատարելուն։ Այս կարևորագույն որոշումը կայացրած մարդու սրտում գալիս է հե՛նց այն խաղաղությունը, որը Տերը խոստացավ Իր հավատարիմ աշակերտներին։
Տեր Հիսուսը Խաղաղության Իշխանն է։ Նրան է տրված քո կյանքի խաղաղության վրա ո՛ղջ իշխանությունը։ Ընդունի՛ր Նրա առաջարկած այս մեծագույն պարգևը․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը