• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 19 դկտ 2022 թ.

Տեր Հիսուսը Խաղաղության Իշխանն է

Հրապարակման ամսաթիվ 19 դկտ 2022 թ.

Սիրելի՛ Ընկեր, Եսայիա մարգարեության գրքում Տեր Հիսուսն անվանվում է նաև «Խաղաղության Իշխան» (տե՛ս Եսայիա 9․6 խոսքը)։ 

 

«Իշխան» բառը կրում է «իշխանության տեր» լինելու իմաստը։ Տեր Հիսուսն ունի խաղաղության հանդեպ ողջ իշխանությունը։ Նա Խաղաղության Իշխանն է՝ միակն, Ով կարող է ինձ և քեզ իրական խաղաղություն պարգևել:

 

Միայն Նրա մեջ դու կարող ես գտնել իրական խաղաղություն…

  • Առաջինն ու ամենակարևորը Տեր Աստծու հետ խաղաղությունն է։ Աստծու Որդին Խաղաղության Իշխանն է, Ով Գողգոթայի խաչի Իր զոհով յուրաքանչյուր Իրեն հավատացողի հնարավորություն է տվել Տեր Աստծու հետ իրական հաշտություն և խաղաղություն գտնելու։ 

  • Տեր Աստծու հետ այս հաշտ վիճակից և խաղաղությունից է բխում նաև քո ներքին խաղաղությունը, որը քո սրտում է տիրում։ Սա մի ներքին խաղաղություն է, որը դու որևէ այլ կերպ և որևէ այլ տեղում չես կարող գտնել։ 

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսն Իր հավատարիմ աշակերտներին հետևյալ խոստումն է տվել. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. Ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա» (Հովհաննես 14․27

 

Ընդունի՛ր այսօր Տեր Հիսուսի առաջարկած հաշտությունն Աստծու հետ։ Այս հաշտությունը գալիս է մարդու կյանքում, երբ նա հավատում է Տեր Հիսուս Քրիստոսի ուսուցումներին, համաձայնվում Աստծու Խոսքի սկզբունքների հետ և նվիրվում Տեր Աստծու կամքը կատարելուն։ Այս կարևորագույն որոշումը կայացրած մարդու սրտում գալիս է հե՛նց այն խաղաղությունը, որը Տերը խոստացավ Իր հավատարիմ աշակերտներին։ Տեր Հիսուսը Խաղաղության Իշխանն է։ Նրան է տրված քո կյանքի խաղաղության վրա ո՛ղջ իշխանությունը։ Ընդունի՛ր Նրա առաջարկած այս մեծագույն պարգևը․․․

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես