• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 20 մյս 2021 թ.

Վերբեռնման 5 եղանակ…

Հրապարակման ամսաթիվ 20 մյս 2021 թ.

Մեր կյանքերը երբեմն նման են էլեկտրոնիկայի կամ ծրագրի, որը կարիք ունի թարմացման, որպեսզի նորից աշխատի: Երբեմն էլեկտրոնիկայի դեպքում դու պարզապես պետք է փակես ծրագիրը ու կրկին բացեց, որպեսզի նորից աշխատի: այլապես դուք ամբողջովին պետք է թարմացնեք սարքը, ինչը ավելի ժամանակատար ու երկար գործընթաց է:

Մեր կյանքում մենք պետք է ժամանակ հատկացնենք թարմացմանը: Ահա դա անելու 5 եղանակ.

Լավ կլինի, որ օրվա ընթացքում պարբերաբար, թեկուզ մեկ րոպեով կանգ առնենք ու մտածենք Տիրոջ մասին, զգանք Նրա ներկայության խաղաղությունը:

Ճիշտ է մեկ ժամ հատկացնել աղոթքին: Հիսուսն Աստվածաշնչում իր աշակերտներին ասում է. (Մատթեոս 26:40)“Եվ եկավ աշակերտների մոտ ու նրանց քնած գտավ։ Պետրոսին ասաց. «Այդպես, մեկ ժամ է՞լ չկարողացաք ինձ հետ արթուն մնալ։”

‭‭Մատթեոս‬ ‭26:40‬

Ճիշտ է նաև շաբատվա մեջ մեկ օր հատկացնել: Աստված նույնպես Իր արաման աշխատանքն ավարտելուց հետո մեկ օր Իրեն հատկացրեց: Չնայած որ Նա Աստված է, Ամենակարող Աստված, նա հանգստացավ յոթերրորդ օրը: 

Ժամանակ առ ժամանակ լավ է մեկ շաբաթ փակվել աղոթքի, ծոմի և Աստծուն որոնելու համար:

Մեր կյանքերում մի քանի անգամ նաև ճիշտ է մեկ ամիս ծոմ պահել Աստծո երեսը փնտրելու համար: Դա կարող է 30 կամ 40 օր տևել, Հիսուսն իր առաքելությունն սկսելուց առաջ 40 օր առանձնացավ ծոմի ու աղոթքի համար: Մովսեսը Սինայում մնաց 40 օր և 40 գիշեր, Աստվածաշնչում շատ այլ Աստծո մարդիկ որոշ ժամանակով առանձնանում էին Նրա երեսը փնտրելու համար բեկումնային պահերից առաջ:

Եվ իսկապես, իմ կյանքում հենց թարմացման ժամանակ էր, որ Աստված դրեց հոգուս մեջ «Քո հրաշքն ամեն օր»-ի գաղափարը:  Եվ հիմա այս ծառայությունը այնքան շատ մարդու է հուզում, այդ թվում նաև քեզ` Ընկեր!

Մի մոռացիր. Դու նույնպես ունես պարբերաբար թարմացման կարիք: Ես ճեզ մարտահրավեր եմ նետում. Այս րոպեից ծրագրիր, թե երբ ես ժամանակ հատկացնելու Աստծո ներկայության համար:

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես