Վերբեռնման 5 եղանակ…
Մեր կյանքերը երբեմն նման են էլեկտրոնիկայի կամ ծրագրի, որը կարիք ունի թարմացման, որպեսզի նորից աշխատի: Երբեմն էլեկտրոնիկայի դեպքում դու պարզապես պետք է փակես ծրագիրը ու կրկին բացեց, որպեսզի նորից աշխատի: այլապես դուք ամբողջովին պետք է թարմացնեք սարքը, ինչը ավելի ժամանակատար ու երկար գործընթաց է:
Մեր կյանքում մենք պետք է ժամանակ հատկացնենք թարմացմանը: Ահա դա անելու 5 եղանակ.
Լավ կլինի, որ օրվա ընթացքում պարբերաբար, թեկուզ մեկ րոպեով կանգ առնենք ու մտածենք Տիրոջ մասին, զգանք Նրա ներկայության խաղաղությունը:
Ճիշտ է մեկ ժամ հատկացնել աղոթքին: Հիսուսն Աստվածաշնչում իր աշակերտներին ասում է. (Մատթեոս 26:40)“Եվ եկավ աշակերտների մոտ ու նրանց քնած գտավ։ Պետրոսին ասաց. «Այդպես, մեկ ժամ է՞լ չկարողացաք ինձ հետ արթուն մնալ։”
Մատթեոս 26:40
Ճիշտ է նաև շաբատվա մեջ մեկ օր հատկացնել: Աստված նույնպես Իր արաման աշխատանքն ավարտելուց հետո մեկ օր Իրեն հատկացրեց: Չնայած որ Նա Աստված է, Ամենակարող Աստված, նա հանգստացավ յոթերրորդ օրը:
Ժամանակ առ ժամանակ լավ է մեկ շաբաթ փակվել աղոթքի, ծոմի և Աստծուն որոնելու համար:
Մեր կյանքերում մի քանի անգամ նաև ճիշտ է մեկ ամիս ծոմ պահել Աստծո երեսը փնտրելու համար: Դա կարող է 30 կամ 40 օր տևել, Հիսուսն իր առաքելությունն սկսելուց առաջ 40 օր առանձնացավ ծոմի ու աղոթքի համար: Մովսեսը Սինայում մնաց 40 օր և 40 գիշեր, Աստվածաշնչում շատ այլ Աստծո մարդիկ որոշ ժամանակով առանձնանում էին Նրա երեսը փնտրելու համար բեկումնային պահերից առաջ:
Եվ իսկապես, իմ կյանքում հենց թարմացման ժամանակ էր, որ Աստված դրեց հոգուս մեջ «Քո հրաշքն ամեն օր»-ի գաղափարը: Եվ հիմա այս ծառայությունը այնքան շատ մարդու է հուզում, այդ թվում նաև քեզ` Ընկեր!
Մի մոռացիր. Դու նույնպես ունես պարբերաբար թարմացման կարիք: Ես ճեզ մարտահրավեր եմ նետում. Այս րոպեից ծրագրիր, թե երբ ես ժամանակ հատկացնելու Աստծո ներկայության համար:
