IMG_1810

Գլխավոր | Հրաշքներ | Ո՞րն է քո առաջին արձագանքը…

Ո՞րն է քո առաջին արձագանքը…

Սիրելի՛ բարեկամ, երբ որևէ ծանր իրավիճակ ամբողջովին զբաղեցնում է մեր միտքը (օրինակ՝ սիրելի անձնավորության հիվանդ լինելը, մեր երբեմնի լավագույն ընկերն, ով ինչ-որ հարցում մեր դեմ է դուրս գալիս, աղետը կամ դժբախտությունը, որը տակնուվրա է անում մեր առօրյա հանդարտ կյանքը և այլն), ապա մեր առաջին արձագանքը «ինչ-որ բան անելն է» լինում։

«Ես չեմ կարող ձեռքերս ծալած նստել։ Ես պետք է ինչ-որ բան անեմ»,- ասում ենք մենք ինքներս մեզ: Մարդիկ ամենախորը հիասթափություններն ապրում ոն այն ժամանակ, երբ
իրենց հետ պատահածի մեջ մեղադրում են Աստծուն եւ չեն կարողանում ճիշտ կերպով ընկալել հոգևոր օրենքներն ու տեսնել հոգևոր իրողությունները։
Անշուշտ, մարդու կյանքում լինում են այնպիսի ցավոտ իրադարձություններ, որոնց մեջ Աստծուն վստահելն ամենադժվարին գործն է դառնում։ Երբեմն դա անգամ դժվար է նույնիսկ պատկերացնել։
Այնուամենայնիվ, ամենածանր իրավիճակներում միակ օգնությունը, որն իրապես կարող է իրավիճակ փոխել կամ գոնե մեղմել այն, ինքդ քեզ լիովին Աստծուն հանձնելն է։ Աստվածաշնչում կարդում ենք «Հանգիստ մնալով կփրկվեք, հանդարտությամբ եւ վստահելով կլինի ձեր զորությունը» (Եսայիա 30 15
Աստծո գերբնական խաղաղությունը ստանալու լավագույն միջոցը Նրա ներկայության մեջ մտնելն ու Նրան վստահել սովորելն է։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբ դու մուտք ես գործում Տեր Աստծու իրական ներկայության մեջ, ապա քո կյանքում դուռ ես բացում այն Մեկի համար, Ով կարող է կարգավորել քո կյանքի բոլոր իրավիճակները, հոգ տանել քո այն սիրելիների համար, որոնց մասին անհանգստանում ես եւ այլն։ Եվ ո՞վ կարող է ավելի լավ անել դա, քան Տերը:
Այսպիսով, Տեր Աստծու հետ առանձին ժամանակ անցկացնելը, Նրա Խոսքն ընթերցելը եւ Նրա ձայնը լսելը կարող է այնպիսի տպավորություն ստեղծել, թե «ոչինչ չես անում» իրական խնդրին լուծում տալու համար, սակայն, իրականում, հենց այդ կերպ ես թույլ տալիս, որ Աստված սկսի գործել քո կյանքում։
Եթե հիմա դժվար ժամանակներ ես ապրում, ապա այսօր ուզում եմ աղոթել հե՛նց քեզ համար. «Տե՛ր, դու Քո զավակին ինձնից ավելի լավ ես ճանաչում։ Դու շատ լավ գիտես նրա սիրտը, կյանքն ու հույզերը: Վերցու քո զավակի հոգսերը նրա ուսերից, Տե՛ր։ Եվ խնդրում եմ օրհնես և այս պահին իրական ու շոշափելի կերպով այցելես նրան հենց այնտեղ, որտեղ նա աղոթում է քեզ: Վերցրու նրա կյանքի իրավիճակը Քո ձեռքերի մեջ, Տե՛ր, և Քո գերբնական բժշկությունը բեր այդ իրավիճակի մեջ։ Մեր բարի ու ողորմած Աստվա՛ծ, հավատում եմ, որ այս աղոթքը փոփոխություն է բերելու այս ուղերձն ընթերցող քո զավակի կյանքում։ Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի ու զորավոր անունով։ Ամեն»:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, եւ Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: