• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 24 հնս 2023 թ.

Ո՞րն է քո առաջին արձագանքը․․․

Հրապարակման ամսաթիվ 24 հնս 2023 թ.

Սիրելի՛ Ընկեր, երբ որևէ ծանր իրավիճակ ամբողջովին զբաղեցնում է մեր միտքը (օրինակ՝ սիրելի անձնավորության հիվանդ լինելը, մեր երբեմնի լավագույն ընկերը, որն ինչ-որ հարցում մեր դեմ է դուրս գալիս, աղետը կամ դժբախտությունը, որը տակնուվրա է անում մեր առօրյա հանդարտ կյանքը և այլն), ապա մեր առաջին արձագանքը «ինչ-որ բան անելն է» լինում։

«Ես չեմ կարող ձեռքերս ծալած նստել։ Ես պետք է ինչ-որ բան անեմ»,- ասում ենք մենք ինքներս մեզ: Մարդիկ ամենախորը հիասթափություններն ապրում են այն ժամանակ, երբ իրենց հետ պատահածի մեջ մեղադրում են Աստծուն և չեն կարողանում ճիշտ կերպով ընկալել հոգևոր օրենքներն ու տեսնել հոգևոր իրողությունները։ 

Անշուշտ, մարդու կյանքում լինում են այնպիսի ցավոտ իրադարձություններ, որոնց մեջ Աստծուն վստահելն ամենադժվար գործն է դառնում։ Երբեմն դա դժվար է նույնիսկ պատկերացնել։ 

Այնուամենայնիվ, ամենածանր իրավիճակներում միակ օգնությունը, որն իրապես կարող է իրավիճակ փոխել կամ գոնե մեղմել այն, ինքդ քեզ լիովին Աստծուն հանձնելն է։ Աստվածաշնչում կարդում ենք․ «Հանգիստ մնալով կփրկվեք, հանդարտությամբ և վստահելով կլինի ձեր զորությունը» (Եսայիա 30․15

Աստծո գերբնական խաղաղությունը ստանալու լավագույն միջոցը Նրա ներկայության մեջ մտնելն ու Նրան վստահել սովորելն է։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, երբ դու մուտք ես գործում Տեր Աստծու իրական ներկայության մեջ, քո կյանքում դուռ ես բացում այն Մեկի համար, Ով կարող է կարգավորել քո կյանքի բոլոր իրավիճակները, հոգ տանել քո սիրելիներին, որոնց համար անհանգստանում ես և այլն։ Եվ ո՞վ կարող է ավելի լավ անել դա, քան Տերը:

Այսպիսով, Տեր Աստծու հետ առանձին ժամանակ անցկացնելը, Նրա Խոսքն ընթերցելը և Նրա ձայնը լսելը կարող է այնպիսի տպավորություն ստեղծել, թե «ոչինչ չես անում» խնդրին իրական լուծում տալու համար, սակայն, իրականում, հենց այդ կերպով ես թույլ տալիս, որ Աստված սկսի գործել քո կյանքում։

Եթե հիմա դժվար ժամանակներ ես ապրում, ապա այսօր ուզում եմ աղոթել հե՛նց քեզ համար․ «Տե՛ր, Դու Քո զավակին  ինձնից ավելի լավ ես ճանաչում։ Դու շատ լավ գիտես նրա սիրտը, կյանքն ու հույզերը: Վերցու Քո զավակի հոգսերը նրա ուսերից, Տե՛ր։ Եվ խնդրում եմ, որ օրհնես և այս պահին իրական ու շոշափելի կերպով այցելես նրան հենց այնտեղ, որտեղ նա աղոթում է Քեզ: Վերցրու նրա կյանքի իրավիճակը Քո ձեռքերի մեջ, Տե՛ր, և Քո գերբնական բժշկությունը բեր այդ իրավիճակի մեջ։ Մեր բարի ու ողորմած Աստվա՛ծ, հավատում եմ, որ այս աղոթքը փոփոխություն է բերելու այս ուղերձն ընթերցող Քո զավակի կյանքում։ Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի ու զորավոր անունով։ Ամեն»:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես