• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 15 օգս 2023 թ.

Մի՛ հանձնվիր: Աստված դեռ չի ասել Իր վերջին խոսքը

Հրապարակման ամսաթիվ 15 օգս 2023 թ.

Սիրելի՛ Ընկեր, այսօր նույնպես կշարունակենք Երեմիա 29․11 խոսքի վերաբերյալ մեր գրառումների շարքը։

 

Աստված ասում է․ «Որովհետև Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ» (Երեմիա 29․11

 

Վերջին օրերի գրառումների մեջ ներկայացված ճշմարտությունների շնորհիվ կրկին ու կրկին համոզվում ենք, որ մեզ համար Աստծու կազմած ծրագրերը բարիքի, կարիքների բավարարման և առատության ծրագրեր են։  

 

Սակայն երբեմն փորձությունները մեզ հասցնում են ցավալի իրավիճակների։ Մեր կյանքում լինում են ժամանակներ, երբ մեզ ծածկում են հուսահատության ալիքները, երբ բախվում ենք անարդարության կամ հիվանդության, երբ ամուսնությունը կործանման եզրին է կամ կորցնում ենք սիրելի մեկին։   

 

Նման իրավիճակներում շատերս ենք հուսահատությունից աղաղակել․ «Աստվա՛ծ իմ, որտե՞ղ ես»։

 

Աստվածաշունչն ասում է հետևյալը․ «Արդարի նեղությունները շատ են, բայց Տերն այդ բոլորից ազատում է նրան» (Սաղմոս 34․19

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ուզում եմ քաջալերել քեզ այսօր, որ չհանձնվես, քանի որ Աստված քո կյանքում դեռ չի ասել Իր վերջին խոսքը։

 

Նա՛ է քեզ Ազատողը․․․ Նա է, որ տեսնում է քո վերքերից ու տառապանքից այն կողմ և ելք է բացում քո՝ անելանելի թվացող իրավիճակներում։ Քո ճակատագիրը չի վերջանալու դժբախտությամբ․․․ երբեմն Աստված կարող է նույնիսկ դա օգտագործել, որպեսզի օգնի քեզ Իր ծրագրած բարիքին հասնելու համար։ 

 

Նա շարունակում է վերահսկել քո կյանքի իրավիճակները, և քո կյանքում ավելացնում է «իսկ հիմա այլ կերպ է լինելու» արտահայտությունը։ Շարունակի՛ր ընթացքդ, չհանձնվե՛ս։ Վստահի՛ր Աստծուն և սպասի՛ր Նրա բարիքներին։ 

 

Աստված Քեզ հետ է։ Նա մխիթարում է քեզ և հավատում է, որ դու չես հանձնվելու․․․

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես