July-28

Գլխավոր | Հրաշքներ | Իսկ ինչպիսի՞ խոստման կարիք ունես այսօր

Իսկ ինչպիսի՞ խոստման կարիք ունես այսօր

Սիրելի՛ բարեկամ, մենք մոտենում ենք Աստծո խոստումների վերաբերյալ գրառումների շարքի ավարտին, և այս կարճ ճամփորդությունն ավարտելու համար իմ սրտին դրվել է կիսվել քեզ հետ մի քանի խոստումներով, որոնք Աստված գրել է Իր Խոսքում ինձ և քեզ համար։ 

Ինչի՞ կարիք ունես այսօր։ Ինչպիսին էլ որ լինի քո կարիքը, ես քաջալերում եմ քեզ՝ հավատալ այն խոստմանը, որը քեզ տրված է հենց քո կարիքի համար։ Չմոռանա՛ս քննել քո կյանքի տվյալ իրավիճակին համապատասխանող խոստման պայմանը։ Աղոթի՛ր։ Իմաստություն խնդրի՛ր Աստծու Սուրբ Հոգուց և ամեն ջանք արա՛ տվյալ խոստման պայմանին բավարարելու համար։ Դրանից հետո ամբողջ հոգով վստահի՛ր Աստծուն։ Նա կանգնած է Իր յուրաքանչյուր խոստման հետևում։ Ահա մի քանի խոստում Աստվածաշնչից. 

  • Իմաստությա՞ն կարիք ունես։ Խնդրի՛ր այն Աստծուց՝ Հակոբոս 1․5։
  • Աստծո օգնության կարիքն ունես քո ֆինանսներո՞ւմ։ Հիմնվի՛ր Փիլիպպեցիս 4․19 խոսքի վրա։
  • Ներմա՞ն կարիք ունես։ Ա Հովհաննես 1․9 խոսքը խոստանում է, որ դու կունենա՛ս այն, եթե խոստովանես ու ապաշխարես այդ մեղքից։
  • Ցանկանում ես ավելի խաղաղ և համբերատա՞ր լինել։ Գաղատացիների թղթի 5․22-23 հատվածը մեզ սովորեցնում է, թե ինչպես անել դա։
  • Բժշկությա՞ն կարիք ունես։ Աստված խոստանում է բժշկել քեզ։ Երեմիա 30․17։
  • Զգում ես, որ վտանգավոր իրավիճակո՞ւմ ես հայտնվել։ Աստված խոստանում է պաշտպանել քեզ. Սաղմոս 91․10։
  • Վախեր ունե՞ս։ Աստված կազատագրի՛ քեզ. ‭‭Սաղմոս‬ ‭34․4։
  • Քեզ մխիթարությո՞ւն է պետք. Հայտնություն 21․4 խոսքը քեզ քաջալերանք փոխանցող զորավոր խոստում է։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տերը խոստումներ տվող Աստված է… Խոստումներ կյանքի, խաղաղության և հաղթանակի։ «… Նա, ով խոստացավ, կարող է և կատարել» ‭‭(Հռոմեացիներիս‬ ‭4․21‬)։

Այսօր հրավիրում եմ քեզ՝ լսելու «Տեր Հիսուսի խոստումները» անվանումը կրող այս պատգամը՝
https://youtu.be/fIpTzypH_fs

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: