• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 27 հլս 2023 թ.

Արդյոք Աստծո խոստումներն ունե՞ն պիտանելիության ժամկետ

Հրապարակման ամսաթիվ 27 հլս 2023 թ.

Սիրելի՛ Ընկեր, ինչպես միասին տեսանք նախորդ գրառումներում, Տեր Աստծու խոստումները հասանելի են բոլորին, բայց դրանք նաև հասանելի են միշտ… և դա այդպես է լինելու, քանի դեռ մեր փառահեղ Փրկիչ Տեր Հիսուսը չի վերադարձել։ Այո՛, Աստծու խոստումները երբե՛ք չեն կորցնում իրենց պիտանելիության ժամկետը։ 

 

Նկատե՞լ ես, որ Աստծու խոստումները գործում էին Տեր Հիսուսի ժամանակներում, առաջին քրիստոնյաների համար, ինչպես նաև նրանց սերունդների և բոլոր այն մարդկանց համար, որոնք կանգնելու էին հավատքի ճանապարհի վրա։ Սա հենց այն է, ինչի մասին Պետրոս առաքյալն է խոսում Գործք Առաքելոց 2.39 խոսքում. «Որովհետև այս խոստումը ձեզ, ձեր զավակների և բոլոր այն հեռավորների համար է, որոնց մեր Տեր Աստվածը կանչելու է»։

 

Ի՞նչ խոստման մասին է այստեղ խոսքը։ Սա մեղքերի թողության մասին խոստումն է, բայց այն նաև Սուրբ Հոգու պարգևն ընդունելու խոստմանն է վերաբերում։

«Պետրոսը նրանց ասաց. «Ապաշխարե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը մեղքերի թողության համար թող Հիսուս Քրիստոսի անունով մկրտվի, և դուք Սուրբ Հոգու պարգևը պիտի ստանաք» (‭‭Գործք‬ ‭2․38)։‬ ‭

 

Աստված ոչ միայն ներում է քո մեղքերը, այլև խոստանում է պարգևել քեզ Իր Սուրբ Հոգին՝ Մխիթարիչը, Ով «հավիտյան կլինի քեզ հետ» (Հովհաննես 14.16

Մի՛ զրկիր ինքդ քեզ այսպիսի զորավոր խոստման ժառանգորդը դառնալուց… Հենց այսօր հավատքով ընդունի՛ր այն։ 

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, խնդրի՛ր, որ հենց այսօր Աստված լցնի քեզ Իր Սուրբ Հոգով… Սա է իմ աղոթքը քեզ համար՝ Տեր Հիսուսի անունով։ Խնդրի՛ր Աստծուն, հավատա՛ Նրա խոստմանը և եղի՛ր օրհնված։ Սիրով կիսվում եմ քեզ հետ նաև իմ պատգամով, որը կրում է «Պենտեկոստե․ ավելին, քան լեզուներ (ինչպե՞ս ընդունել Աստծո Սուրբ Հոգին)» վերնագիրը։ https://youtu.be/bXb3u_13WFE

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես