September10

Գլխավոր | Հրաշքներ | Արդյոք գիտե՞ս, թե որն է ամենածանր բեռը

Արդյոք գիտե՞ս, թե որն է ամենածանր բեռը

Սիրելի՛ բարեկամ, առաջարկում եմ այսօր էլ սկսել մեր քննարկումը Տեր Հիսուսի հետևյալ խոսքերով․ «Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու Ինձանի՛ց սովորեք, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք» (Մատթեոս 11.28-29):

Եթե կարողանայիր չափել քո ուսերին ծանրացած բեռները, ապա որքա՞ն դրանք կկշռեին։ 

  • Քանի՞ կիլոգրամ կլիներ քո հիվանդության բեռը:
  • Քանի՞ կիլոգրամ՝ ընտանեկան ու անձնական խնդիրներդ։
  • Քանի՞ կիլոգրամ՝ քո կյանքի ֆինանսական խնդիրները:
  • Քանի՞ կլիոգրամ՝ մարդկանց՝ իրենց հանցանքները չներելու բեռը։
  • Եվ այլն․․․ 

Սակայն այսօր քեզ համար լավ լուր ունեմ, և այդ լուրը քեզ է փոխանցում Աստվածաշունչը։ Ես աղոթում եմ, որպեսզի հայացքդ միշտ դեպի Աստված ուղղված լինի. «Այդ օրը նրա բեռը կվերցվի քո ուսերից, նրա լուծը՝ քո պարանոցից, լուծը կկոտրվի գիրության պատճառով» (Եսայիա 10․27): 

Տեր Հիսուսն աշխարհ եկավ, որպեսզի մեզ ազատի այն ամենից, ինչը մենք պարտավոր չենք կրելու մեր ուսերի վրա՝ մեղքը, ընկճվածությունը, նախանձը և բազմաթիվ այլ նմանատիպ բեռներ, որոնք մեր կյանքի հոգնածության պատճառներն են դառնում:

Տեր Հիսուսն աշխարհ եկավ, որպեսզի մենք լիառատ կյանք ունենանք: Նա չեկավ մեզ հեշտ ու անհոգ կյանք խոստանալու համար, այլ խոստացավ մի կյանք, որի ընթացքում Նա մշտապես քայլում է Իրեն հավատացողների կողքին և օգնում նրանց իրենց տկարությունների ժամանակ:

Իրականում, ամենածանր ու ամենամեծ բեռը առանց Տեր Հիսուսի ապրելն է, որովհետև Նրա հետ և Նրա միջոցով են մեր կյանք գալիս խաղաղությունը, ուրախությունը, հավատն ու վստահությունը: Նրա հետ մենք ունենում ենք այն համոզմունքը, որ երբեք մենակ չենք, որովհետև Նա միշտ մեր կողքին է: Նա տեսնում է մեզ, պաշտպանում է և սիրում է մեզ:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր աղոթում եմ քեզ համար, որպեսզի պինդ բռնես հենց այս խոստումը՝ Աստված քեզ հետ է ամեն օր, մինչև աշխարհի վերջը (տե՛ս Մատթեոս 28.20 խոսքը):

Ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով. «Տե՛ր, Դու գիտես իմ սիրտը և գիտես, թե ես որքա՜ն եմ Քեզ սիրում: Ես գիտեմ, որ Դու հիմա ներկա ես այստեղ։ Ես ուզում եմ ավելի լավ ճանաչել Քեզ: Քեզ եմ հանձնում ամեն բան, որ ծանրացնում է իմ կյանքը, և լիահույս եմ, որ իմ կյանքի բեռները թեթևանալու են: Այո՛, ես սպասում եմ, Տեր.. Ես գիտեմ, որ Դու գործում ես, որովհետև դա Քո խոստումն է հենց Քո Սուրբ Խոսքում: Աղոթում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: